Հայկական կողմը սադրանք է որակում հույն հոգևորականների սարքած կռիվը Սուրբ Ծննդյան տաճարում

0
1671
Իսրայել, Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Պատրիարքության միաբանները Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում, 19 հունվարի, 2020թ.
Իսրայել, Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Պատրիարքության միաբանները Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում, 19 հունվարի, 2020թ.

Հունվարի 19- ին  երեկոյան մոտ երկու տասնյակ հույն, հունադավան արաբ հոգևորականներ ու քաղաքացիական շորերով մարդիկ զինված փայտերով ու նույնիսկ երկաթյա ձողով,  երեկոյան ժամը յոթի սահմաններում փորձել էին իրենց մասնաբաժնից աստիճաններով իջնել  ու մուտք գործել Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի Սուրբ Ծննդյան  խորհանն, որտեղ անցկացվում էր հայերի Սուրբ Ծննդյան եկեղեցական արարողությունն և փորձել էին միջամտել ու խանգարել այն , – ահա այսպես էին նկարագրում եղելությունը հայ ականատեսները երեկ Բեթղեհեմում սկսված ծեծկռտուքի մասին խոսելիս:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը  պատմեց մեզ եղելությունը:

– Իրականում ոչ թե փորձել են մեր արարողության ժամանակ միջամտել, այլ երբ որ մեր արարողությունը ժամը 18:00- ին ավարտվեց, դրանից հետո մենք դադար ունենք մինչև ժամը 22:00-ն և մեր արարողությունից հետո նրանք իրավունք ունեն խնկարկություն անել ծննդյան Սուրբ այրի մեջ: Ճիշտ այդ ժամանակ նրանք պահանջեցին մեզանից որ այրի մեջ 24 ժամ, որ մենք  իրավունք ունենք տեղադրելու մեր սրբապատկերն, ինչպես նաև ավետարանն և մոմակալները, դրանք հեռացնել,-  տեղեկացրեց հայր Կորյունը:

Այս անգամ զինված գալով ու վկայակոչելով իրենց իրավունքն ու ինչ որ կեղծ փաստաթղթի նկար ներկայացնելով պահանջել էին պատից իջեցնել հայերի սրբապատկերը:

– Այդ ժամանկ էր, որ երբ իրենք փորձեցին այդ սրբապատկերն ու խնկարկումը միասին իջեցնել դեպի Սուրբ Ծննդյան տաճար, մենք այդտեղ կանգնեցինք և այդ ամեն ինչը թույլ չտվեցինք որ տեղի ունենա: 24 ժամ մեր Ծննդյան տոնին Սուրբ Այրը մերն է և մեր սրբապատկերն է տեղադրվում, ավետարանն ու մոմակալներն և ոչինչ չի շարժվում այնտեղից: Դրանք դարերով եկած իրավունք են, սակայն այս տարի նրանք փորձեցին այդ միջամտությունը անել, մենք թույլ չտվեցինք, ծեծկռտուք տեղի ունեցավ, որի արդյունքում անշուշտ նրանք հեռացան և սրբապատկերը չտեղադրվեց, – պատմեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետը:

Հունական կողմը բողոք էր ներկայացրել Պաղեստինի նախագահի աշխատակազմի քրիստոնեական սրբավայրերի ու իրավունքների հանձնաժողովին ու Պաղեստինի նախագահը դիմել էր խնդրանքով մեր պատրիարքին:

– Պաղեստինի նախագահն անձամբ պատրիարք սրբազանին խնդրեց, որ միայն այս տարվա համար թույլ տան որպեսզի այդ խնկարկությունը լինի սրբապատկերով, բայց պատրիարք սրբազանը համաձայնվեց միայն որ այս տարի լինի խնկարկությունը պայմանով, որ մեր սրբապատկերն, ավետարանն ու մոմակալները չպետք է տեղաշարժվեն կամ հանվեն Սուրբ այրից,- պատմեց հայ վարդապետը:

Այնուհետև երկու ոստիկան բռնելով հույների սրբապատկերը կանգնել էին այրում և հույները զուտ խնկարկություն արել ու հեռացել էին: Ցավոք սրտի ծեծկռտուքի արդյունքում, որն հայերը չէին սկսել ու նախահարձակ չէին եղել, երկուստեք ավարտվեց թեթեև վերավորներ ունենալով, որոնց տեղում բժշկական օգնություն ցուցադրվեց ու բարեբախտաբար նրանց հիվանդանոց չտեղափոխեցին:

– Իրականում իրենց պահանջն անշուշտ մենք թույլ չտվեցինք և այն առաքելությանն, որի համար կոչված է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունն, որը Սուրբ երկրում պաշտպանել Հայ եկեղեցու իրավունքները սրբավայրերում, մենք այդ առաքելությունը կատարեցինք և կարոպղ ենք ասել, որ լիարժեք և լավագույն կերպով մենք շարունակում ենք կատարել մեր միաբանության վրա դրված առաքելությունը, – վստահեցրեց զրուցակիցս:

Յուրաքանչյուր յոթ տարին մեկ անգամ այն համընկնում է մեր ծննդյան տոնի հետ ու տարիներ շարունակ իրավունքների հետ կապված  խնդիրներ են առաջանում, նույնիսկ ծեծկռտուք, որի պատճառով, խնդիրը վերջնականապես լուծելու համար պատրիարքարանները պայմանավորվել են հանդիպել ու հարցերը քննարկել:

– Տոնից անմիջապես հետո մենք ներկայացնում ենք մեր բոլոր փաստաթղթերն, որ իրենք իրավունք չունեն  նման խնկարկության և իրենք էլ իրենց փաստաթղթերը պետք է ներկայացնեն  և պետք է ժողով լինի, քննարկվի և որոշում կայացվի տոնից անմիջապես հետո մինչև մյուս 7 տարի անց, երբ որ նորից նման դեպք պետք է լինի,- հայտնեց հայր Կորյունը:

Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը ցանկացավ տեղեկացնել ևս մեկ անգամ մեր հայ հավատացյալներին, որ որևէ իրավունքի զիջում մեր կողմից տեղի չի ունեցել:

Պետք է փաստել, որ այս անգամ  հույները  մոտ երկու տասնյակով էին եկել իրենց սրբապատկերը կախելու ու զինված էին փայտերով ու երկաթյա ձողով ու երբևէ հայերը զինված չեն գնացել հույների մասնաբաժին ու խանգարել կամ նախահարձակ եղել կամ զինված միջամտել հույների սուրբ արարողություններին: Հարցրեցի թե ինչու են նման սադրանքներ տեղի ունենում:

– Այո սա սադրանք է և ես չեմ կարող ասել, թե այս սադրանքներն երբ տեղի կունենան, բայց մենք պատրաստ ենք, մենք գիտենք թե նրանք ինչեր կարող են անել, մենք պատրաստ ենք արձագանքելու, – հավելեց հայ հոգևորականը:

Հույները Պաղեստինյան կառավարությանը առանց ստորագրության հեռախոսով նկարահանված մի փաստաթուղթ էին ներկայացրել, իբր հայերի հետ նման համաձայնագիր  կա որ իրենք իրավունք ունեն պատարագ անցկացնել նույնիսկ մեր Սուրբ Ծննդյան միջոցառումների ժամանակ, որը հարուցել էր հայկական կողմի զայրույթը, քանզի ստորագրություն և կնիք չկար մեր կողմից:

Արդյունքում ինչպես արդեն ներկայացրեցինք սրբապատկերը հույների բռնել էին արաբ ոստիկաններն, իսկ Մահմուդ Աբբասի խնդրանքին մեր սրբազան պատրիարքը միայն այդքանով էր աջակցել, իսկ հայերի ավետարանն ու սրբապատկերը մնացել էր խորհանում կախված: Երուսաղեմի միաբանությունը դարերով կոչվում է զինվորյալ ու սա պատահական չէ: Հայկական կողմը պատրաստ է արձագանքելու ցանկցած սադրանքների: