Հարձակում Երուսաղեմի հայկական համայնքի վրա

0
1813

Մոտ մեկ ժամ առաջ, 12:40- ին մի խումբ ահաբեկիչներ սև շորերով ու դիմակներով, թվով մոտ 30 հոգի՝ զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով: Արդյունքում այս ահաբեկիչները քարեր են սկսել շպրտել հայերի վրա: Հայ երիտասարդներն ու անակնկալի եկած հայ հոգևորականներն իսկական մարտի են բռնկվել սրանց դեմ՝ համարժեք պատասխանելով ու պահելով տարածքը՝ մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող հին քաղաքի ոստիկանները ուշացումով կհայտնվեին դեպքի վայրում: Հարձակումը կասեցվել է:

2 հայ տարվել է ոստիկանություն, թե արդյո՞ք հարձակվողները ձերբակալվել են ու պատիժ կկրեն այս պահին հայտնի չէ:

Թե հարձակման արդյունքում 2 կողմից որքա՞ն տուժածներ կան, այս պահին հայտնի չէ:

Սպասում ենք մեր պատրիարքարանի պաշտոնական հաղորդագրությանը: 

Ներկայացնում ենք այս ահաբեկչական հարձակման ու պրովոկացիայի ականատես ու նաև հարձակման արդյունքում տուժված երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան վարդապետ Հակոբյանի նկարած տեսագրությունը դեպքի վայրից: