ՀՀ դեսպանը սեպտեմբերի 10 – ին ընդունեց Պետախ Տիկվայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին

0
355
Լուսանկարում՝՝ ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, հյուպատոս Անի Խլղաթյանն և Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմի ու «Նոյան տապան» հայկական մշակույթային ու կրթական միության պատվիրակները

Սեպտեմբերի  10 – ին  Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Արմեն Սմբատյանը ՀՀ դեսպանատանն ընդունեց  Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմի ու «Նոյան տապան» հայկական մշակույթային ու կրթական միության պատվիրակներին:

Հանդիպման ժամանակ դեսպանը ներկայացրեց դեսպանատան առաքելությունն ու արդեն կատարած աշխատանքը: Հրավիրվածները ներկայացրեցին Պետախ Տիկվա քաղաքում և նրա սահմաններից դուրս միությունների իրականացրած նախագծերը՝ Սփյուռք – Հայաստան Միջազգային վեհաժողովների մասնակցության, Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված Երուսաղեմի միացյալ հանձնախմբի շրջանակներում գործունեության, ապրիլյան պատերազմին Հայրենիքին ու Արցախին ցուցաբերած օգնության, Հայոց Ցեղասպանության Իսրայելում ճանաչման աշխատանքների, Պետախ Տիկվա քաղաքում   1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման, հայկական կիրակնօրյա դպրոցի գործունեության ու քաղաքում տասնյակ մշակույթային միջոցառումների անցկացման առնչությամբ: Երկուստեք ընդգծվեց հայ-հրեական կապերի ամրապնդման անհրաժեշտությունն ու ոչ միայն Պետախ Տիկվայի քաղաքապետարանի, այլև մյուս քաղաքների իշխանությունների ու կառավարության հետ համագործակցությանն ուղղված քայլերը: