Շաբաթ օրը՝ հունիսի 13 -ին առավոտյան ժամը 9 -ին Երուսաղեմի Սուրբ Հակոբ մայրավանքում տեղի կունենա տարելիցի հոգեհանգստյան արարողություն նվիրված ՀՅԴ անդամ, Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի ղեկավար, լուսահոգի Ժորժետ Ավագյանի հիշատակին:
Հոգեհանգստյան արարողության ավարտից հետո մատուցվելու է հոգեսուրճ՝ Ժառանգավորաց վարժարանի սրահում:
«Իսրայելահայեր» թերթի խմբագրությունը վերստին հայտնում է իր խորին ցավակցություններն Ավագյանների ընտանիքին ու կիսում է նրանց վիշտը: