Հրադադարը մեծ պատերազմի մեկնարկ է լինելու

0
14
Ինչո՞ւ զինադադարը Հեզբոլլահի հետ կնքվեց Իսրայելի համար ոչ այդքան բարենպաստ պայմաններով։ Այն ըստ էության 2006 թվականի օգոստոսին ընդունված ՄԱԿ֊ ի 1701 բանաձևի հիմնական պայմանների կրկնությունն էր, միայն 2 կարևոր տարբերությամբ։ Իսրայելն անմիջապես դուրս չի բերում զորքերն, այլ 60 օր մնալու է Լիբանանում, մինչև ՄԱԿ֊ ի խաղապահ ուժերն ու Լիբանանի բանակը վերահսկեն իրադրությունն և տեղակայվեն Լիբանանի հարավում և ի տարբերություն 2006֊ի Իսրայելն իրավունք ստացավ վերահսկելու և կանխելու զենքի տեղափոխումը Իրանից Սիրիայի տարածքով դեպի Լիբանան։ Լիբանանի սյունի, քրիստոնյա ու մի շարք այլ համայնքներ դժգոհ մնացին այս զինադադարի կնքումից, քանի որ հույս ունեին,որ Իրանի պռոքսի Հեզբոլլահի դիրքերի զգալի կթուլանան Իսրայելի օգնությամբ և Լիբանանի ինքնիշխանության ամրապնդում տեղի կունենա։ Նաև ի վերջո հրեա դիվանագետներին հաջողվեց տարանջատել Գազան ու Լիբանանը իրարից, բայց նույն ՄԱԿ֊ի խաղաղապահների ու Լիբանանյան բանակի Հեզբոլլահի համար աշխատող բանակայինների թողտվությամբ Հեզբոլլահը կրկին կամրապնդվի Լիբանանի հարավում։ Իսրայելը 60 օր կսպասի և ունենալով <<խաղաղություն հյուսիսից>> Բիբիի խոսքերով կխփի ութոտնուկի գլխին(Իրան)։
Սպասվում է Թրամփի երդմնակալության արարողությունից հետո քննարկում Իրանի միջուկային ծրագրի հետ կապված։ Ընտրությունից հետո 3 անգամ Բիբին խոսել է Թրամփի հետ ու նույն աշխարհահայացքն ունեն նրանք։ Իրանի օդը բաց է ու անպաշտպան ու 2 ամիս հանգստանալուց ու ռեզերվիստներին հանգիստ տալուց հետո Միջազգային քրեական դատարանի որոշումից հետո, իր երկրի ներսում իր դեմ քրեական գործեր ունեցող և հոկտեմբերի 7֊ի պատասխանատվությունից խուսափող Նեթանյահուն իր քաղաքական կարիերայի վերջում կանի իր 《ձիով քայլը》։ Սրանով է պայմանավորված Իրանի հետադարձ քայլերը, ամերիկացիների հետ զինադադարի հետ կապված բանակցությունները։
Աստված տա մեր կառավարությունն Իսրայելի հետ կառուցողական աշխատանք սկսի տանել…. Պաղեստինի ճանաչումը դրական էր հայ֊արաբական հարաբերությունների համար, բայց ըստ էության ոչինչ չտվեց Հայաստանին, միայն Էրդողանի ամբիցիաների բավարարում։
Հայերը հազարամյակների պատմություն ունեն, բայց պարսիկից ու թուրքից այդպես էլ դիվանագիտություն չսովորեցին։
Մեր հարցազրույցը «Մեդիա վերլուծական կենտրոնին»:

 Աղբյուրը՝

MEDIA ANALYTIC CENTER – Eduard Ayvazyan

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here