Հրավիրում ենք մասնակցել Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնին – «Ինքնաճանաչում. Էրեբունի»

0
791
Description_2022

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ, 2022թ.-ին կազմակերպում են Համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոնը՝ «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով։ Այն նվիրված է ճարտարապետությամբ, տեղակայմամբ և ներկայացվող նյութով բացառիկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և այնտեղ ներկայացված Վանի թագավորության հնագիտական ժառանգությանը:

Վերջին մի քանի տարիները մարտահրավերներով լի են ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ, հատկապես, Հայաստանի Հանրապետության համար։ Այս հարափոփոխ և անկայուն իրականության պայմաններում այսօր, առավել քան երբևէ, կարևոր ենք համարում հայոց պատմությանն ու մեր արմատներին առավել խորությամբ անդրադառնալու հրամայականին ականջալուր լինելը։ Այդ է պատճառը, որ 2022թ-ին Համահայկական մանկապատանեկան մրցույթ-փառատոնն անցկացվում է «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրի ներքո։ Այն հրաշալի առիթ կդառնա նոր սերնդի համար՝ սեփական ինքնության ակունքները բացահայտելու և ինքնաճանաչմամբ ստեղծագործական նոր ազդակներ ստանալու համար։ Գեղագիտության ազգային կենտրոնն իր սաների համար 2021թ․-ին նախաձեռնեց համանուն կրթական նախագիծ, որը կամփոփվի 2022թ. ամռանը՝ հատուկ ցուցադրությամբ։ Հիմնվելով այդ փորձի և գրանցած հաջողության վրա՝ ԳԱԿ-ն ընդլայնում է այն՝ ներկայացնելով համահայկական մրցույթ-փառատոնի ձևաչափով։

Մրցույթ-փառատոնի մասնակիցներ.


Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհք ունեցող հայ մանուկներ և պատանիներ ամբողջ աշխարհից՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի բոլոր տեսակի կրթօջախների սաները, ինչպես նաև պարզապես ստեղծագործող, սակայն որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաները։
Խնդրում ենք հաշվի առնել, որ եթե մասնակիցը ներկայացնում է որևէ կրթական հաստատություն, ապա հայտը պետք է ուղարկի տվյալ կրթօջախը։


Մրցույթ-փառատոնի անցկացման կարգ.


Առաջին փուլ՝ 05.04 – 15.05.2022թթ.


Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կրթօջախների սաները և անհատները կարող են գրանցվել առցանց հղման միջոցով.
հայերեն՝ https://forms.gle/hQZaxg5h1RNW7Atp7
ռուսերեն՝ https://forms.gle/k3VvbtYeLXcFVecV9
անգլերեն՝ https://forms.gle/ATMnqHraCQWM84h58


Երկրորդ փուլ՝ 23.05 – 12.06.2022


Գրանցված մասնակիցները առցանց 5 դասընթացների միջոցով կծանոթանան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և ուրարտական ժամանակաշարջանի պատմությանը, ճարտարապետությանը, արվեստին և մշակույթին:


Երրորդ փուլ՝ 15.08 – 15.09.2022


Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով:
1. էլեկտրոնային նամակում նշված լինի.
ա/ աշխատանքի անվանումը, ֆիզիկական չափերը և տեխնիկան,
բ/ հեղինակի անունը, ազգանունը, բնակության երկիրը, քաղաքը, տարիքը և կրթական հաստատությունը (այն դեպքում, եթե նկարը ներկայացվում է ոչ թե անհատի, այլ որևէ կրթօջախի կողմից) և կապի միջոցները` էլ. հասցե, հեռախոսահամար,
գ/ նկարչություն դասավանդող մանկավարժի անունը, ազգանունը և կապի միջոցները՝ էլ. հասցե, հեռախոսահամար:


Չորրորդ փուլ՝ 15.09 – 25.09.2022


3 անձից բաղկացած հանձնաժողովի կողմից կընտրվեն այն աշխատանքները, որոնք կներկայացվեն ցուցահանդեսին:


Հինգերորդ փուլ՝ 01.10 – 15.10.2022


Մասնակիցները ներկայացնում են իրենց աշխատանքների բնօրինակները` ցուցադրման համար: Փոստային կնիքի ամսաթիվը պետք է դրված լինի 01.10 – 15.10.2022 ժամանակահատվածում:
Աշխատանքի բնօրինակի հետևի մասում կցել՝
ա/ աշխատանքի անվանումը, ֆիզիկական չափերը և տեխնիկան,
բ/ հեղինակի անունը, ազգանունը, բնակության երկիրը, քաղաքը, տարիքը և կրթական հաստատությունը (այն դեպքում, եթե նկարը ներկայացվում է ոչ թե անհատի, այլ որևէ կրթօջախի կողմից) և կապի միջոցները` էլ. հասցե, հեռախոսահամար,
գ/ նկարչություն դասավանդող մանկավարժի անունը, ազգանունը և կապի միջոցները՝ էլ. հասցե, հեռախոսահամար:
Աշխատանքների բնօրինակները փոստով կամ առձեռն պետք է փոխանցվեն Գեղագիտության ազգային կենտրոնին.
National Centre of Aesthetics, Children’s art museum, Abovyan 13, Yerevan, 0001, Armenia Yerevan,
0001, Երևան, Աբովյանի 13, Գեղագիտության ազգային կենտրոն
Ծրարի (ծանրոցի) վրա պետք է լինի «HAMAHAYKAKAN NKARCHAKAN MRTSUYT» նշումը:


Առցանց դասընթացների արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու տպավորությունները մասնակիցները կամբողջացնեն կերպարվեստի զանազան տեխնիկաներով և արվեստի ժամանակակից ուղղություններով ստեղծված աշխատանքների տեսքով՝ ներկայացնելով պատմական այդ շրջանի սեփական մեկնաբանությունը։
Նախագծի ավարտին մասնագիտական հատուկ հանձնաժողովի կոմից ընտրված լավագույն աշխատանքները կներկայացվեն Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում՝ հատուկ ցուցադրությամբ։
Մասնակիցներին կտրվի մասնակցության վկայական, հաղթողներին՝ մրցանակներ և վկայական:

Մրցույթ-փառատոնի ժամանակացույցը.

NԳործողություն/աշխատանք Ժամկետ
1.Առաջին փուլ՝ գրանցում05.04 – 15.05.2022
2.Երկրորդ փուլ՝ առցանց դասընթացներ23.05 – 12.06.2022
3.Երրորդ փուլ՝ աշխատանքների էլեկտրոնային ներկայացում15.08 – 15.09.2022
4.Չորրորդ փուլ՝ աշխատանքների ընտրություն15.09 – 25.09.2022
5.Հինգերորդ փուլ՝ բնօրինակ աշխատանքների ուղարկում01.10 – 15.10.2022
6.Ցուցահանդես2023թ. առաջին եռամսյակ

Հավելյալ հարցերով կարող եք դիմել.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ. +374 10 599-647
Էլ.փոստ. tamara.zalinyan@edu.am
Կայքէջ. www.edu.am
Էջ Facebook-ում. «Սփյուռքի բաժին ՀՀ կրթգիտնախ»
Գեղագիտության ազգային կենտրոն.
հեռ. +374 60 833-383
Էլ.փոստ. nca.contemporary@gmail.com
Կայքէջ. www.nca.am Facebook. Henrik Igityan National Centre for Aesthetics