Ճակատագի՞ր, թե՞ որոշում. իսրայելահայ երգչուհի, բանաստեղծուհի Լիլիթ Վարդանյանի ոդիսականը. «Սփյուռքի ձայնը»

0
181

Լիլիթ Վարդանյանը երգչուհի է ու բանաստեղծական  երկու ժողովածուների հեղինակ։ Նա երեք տասնամյակ առաջ է Հայաստանից գնացել նախ Գերմանիա, հետո՝ Իսրայել։ Ասում է, որ իր երգերը կարոտից ու վերադարձի ցանկությունից են ծնվում։

«Իսրայելյան հասարակությունում կայանալը բարդ է», – ասում է Լիլիթ Վարդանյանը և ավելացնում, որ այդ դժվարությունները ոչ միայն հայերի  կամ այլազգիների, այլ նաև իսրայելցիների համար են:

«Նախորդ տարի մասնակցեցի իսրայելական հանրահայտ  երգի մի մրցույթի, որտեղ հաղթող ճանաչվեցի : Դա մի մրցույթ էր, որտեղ ներկայացվում էր ազգային երգը՝ նորարար մոտեցմամբ», — ասում է երգչուհին:

Լիլիթ Վարդանյանը համոզմունքով  և ափսոսանքով է խոսում անցած երեսուն տարիների մասին, որոնք անցկացրել է օտարության մեջ:

«Իմ տեղն իմ հայրենիքում էր, նրա լավ ու վատ օրերի հետ: Այս երևույթը՝ արտագաղթը, ինձ հետ չպետք է կատարվեր: Ես իմ հողի վրա պետք է ապրեի ու ստեղծագործեի: Իսկ ամենակարևորն այն է, որ հայ երեխան պետք է մեծանա իր հողի  վրա ու իրեն հարազատ բարքերով»։

Ճակատագիր․ այսպես է օտարութան մեջ իր հայտնվելն անվանում Լիլիթ Վարդանյանը, որը  երգում ու գրում է կարոտի, հայրենիքի ու վերադարձի մասին:  

Աղբյուրը՝ 

Հայաստանի Հանրային ռադիո

Ռադիոհաղորդումը լսել այստեղ՝ 

SOUNDCLOUD