Մայիսի 1-ին Երուսաղեմի Եբրայական համալսարանում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանությանը նվիրված հիշատակի երեկո և գիտաժողով

0
379

Արդեն երկու տասնամյակ մենք հետևում են Երուսաղեմի Եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնի բեղմնավոր գործունեությանը: Տասնյակ տարիներ այն գլխավորած պրոֆեսոր Մայքլ Սթոունին անկասկած կարելի է դասել Իսրայլում հայ ժողովրդի ամենակարկառուն բարեկամների շարքում և թերևս դժվար է գտնել չափորոշիչներ՝ գնահատելու նրա ավանդը հայագիտության ոլորտում: Նրա հետ մեկտեղ չպետք է մոռանալ հայտնի հայագետ ու Հոլոքոստի ինստիտուտի նախկին նախագահ, պրոֆեսոր Իսրայել Չարնիի, «Բաց համալսարանի» պրոֆեսոր հայագետ Յաիր Օրոնի, պրոֆեսոր Ռուբեն Ամիտայի, Պարոն Յոավ Լոեֆֆի, տիկին Մորան Դեյչի, պրոֆեսոր Բենիամին Կեդարի, պրոֆեսոր Բենի Մորիսի, դոկտոր Յաքիր Պազի, պրոֆեսոր Էլի Ռիխտերի, պրոֆեսոր Դոննա Շալևի, պրոֆեսոր Դրոր Զևիի, պարոն Մարկ Շերմանի, տիկին Սերենա Բուշի, դոկտոր Յանա Չեխնանովեցի, դոկտոր Օդեդ Սթայնբերգի և Եբրայական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բարաք Մեդինայի և հրեա այլ մտավորականների անուններն, ովքեր միշտ հայանպաստ գործունեություն են ծավալել ու նրանց գերակշիռ մասը 44 – օրյա պատերազմի ժամանակ հանդես եկան Ադրբեջանին դատապարտող հայտարարութուններով:   Իրականում թե հրեա ժողովուրդը և թե մտավորականությունը վաղուց ճանաչել է Հայոց Ցեղասպանությունն և մեր հարցը ցավոք սրտի Իսրայելի Քնեսետում վերածվել է քաղաքական առևտրի ու խաղաքարտի թուրքերի վրա ճնշում գործադրելու համար: Երջանկահիշատակ Ժորժետ Ավագյանի վաղաժամկետ հեռացումից հետո այս գործընթացն Երուսաղեմում դաշնակցականների կողմից ամբողջովին անտեսվեց ու այդպես էլ նոր հանձնախումբ տարիներով չձևավորվեց:

Բարձր ենք գնահատում Եբրայական համալսարանի ներկայիս ղեկավարության պատրաստակամությունը շարունակել  այս գիտաժողով-հուշ-երեկոներն, որոնց ժամանակ հայկական համայնքի ներկայացուցիչներին ևս հնարավորություն են ստեղծվում իրենց խոսքը ասել համալսարանական շրջանակներում:

Մեր համար հայտնություն էր Չեխիայի Հանրապետությունից իմ գործընկեր, Պրահայի Կարլի համալսարանի դոկտորանտ, orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր, հայագետ Աննա Կարապետյանի մասնակցությունն այս գիտաժողովին իր ուշագրավ զեկույցով:
Ստորև ներկայացնում ենք գիտաժողով-հուշ-երեկոյի մասնակիցների ցանկը:

Ողջույններ և բացման խոսքեր.

Դոկտոր Օդեդ Սթայնբերգ (Երեկոյի բացման խոսք)

Եբրայական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բարաք Մեդինա

Արման Հակոբյան, Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյան

Գևորգ Նալբանդյան, փաստաբան

Քրիստինե Մովսեսյան, Իսրայելի հայ համայնքների միություն

Երաժշտական ​​ընդմիջումներ.

Սրբ. Թարքմանչաց հայկական դպրոց

Հիմնական դասախոսություն՝.

Դոկտոր Ումիթ Կուրտ «Բռնության թատրոնները Օսմանյան ծայրամասում. Հայոց ցեղասպանության տեղական արմատներն ուսումնասիրելիս»:

Երաժշտական ​​ընդմիջում՝

Իլիա և Եվա Մազիա

Դասախոսություններ՝

Տիկին Սերենա Բուշ, «Հայացք հրեական հասարակության մեջ Հայոց Ցեղասպանության կարևորությանն ու հետևանքներին»:

Տիկին Աննա Կարապետյան, «Արևելքի սարսափները». չեխ գրող Կարել Հանսայի ճանապարհորդական փորձառությունը Լևենտում 1922 թվականին և Հայոց Ցեղասպանությունը»:

Եզրափակիչ խոսք՝

Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս պարոն Ցոլակ Մոմջյան։