Մարտի 20-ին կոչ ենք անում մեկնել Հայֆա՝ Հայոց Ցեղասպանության շրջանակի և ցուցանակի բացմանը մասնակցելու համար

0
542

Սիրելի հայրենակիցներ, ուրախութեամբ տեղեկացնում ենք ձեզ, որ եկող Երկուշաբթի 20/03/2023թ. երեկոյեան ժամը 16:30-ին Հայֆայի Բեն Գուրիոն 26 հասցեում տեղի պիտի ունենայ Հայոց Ցեղասպանութեան շրջանակի եւ համապատասխան գրութեամբ ցուցանակի բացումը: Բացման արարողութեանը ներկայ պիտի լինեն՝ Հայֆայի քաղաքապէտուհին, քաղաքային խորհրդի անդամները, տարբեր համայնքների ներկայացուցիչներ, հայ համայնքների վարչութիւնները, եւ այլ պատուաւոր հիւրեր: Սա շատ կարեւոր օր է Իսրայէլի հայ համայնքի համար եւ այսպիսի քայլերը յետագայում ճնշում պիտի գործադրեն Իսրայէլի կառաւարութեան վրայ, որպէսզի այն պաշտօնապէս ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը: Փափագում ենք տեսնել բոլորիդ մասնակցութիւնը այս կարեւորագոյն եւ պատմական օրուայ կապակցութեամբ:

Շնորհակալութիւն.


Հ.Մ.Ը.Մ Հայֆա, ատէնապէտ՝ Երեմ Լափաճեան-052-3476975

Սբ. Եղիա Հայոց Եկեղեցի, Հայֆա

Հոգեւոր Հովիւ՝ Տիրայր Քհն. Յովակիմեան -0543191799