Մարտի 20-ին Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում տեղի ունեցա Դավիթ Գալֆայանի «Հայասա՝ Աստվածների երկիրը» գրքի շնորհանդեսը:

0
602
Լուսանկարում՝ «Նոյան տապան» հայկական կրթական, մշակույթային միության նախագահ Դավիթ Գալֆայանը
Լուսանկարում՝ «Նոյան տապան» հայկական կրթական, մշակույթային միության նախագահ Դավիթ Գալֆայանը
20.03.2021 – ին, շաբաթ օրը Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում, պատարագից հետո, վանքի վանահայր հայր Գևորգի օրհնությամբ, տեղի ունեցավ «Նոյան տապան» հայկական կրթական, մշակույթային միության նախագահ Դավիթ Գալֆայանի «Հայասա՝ Աստվածների երկիրը» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսի ընթացքում նա ներկայացրեց ներկաներին գրքի բովանդակությունը, թե ինչպես է այն գրվել և իհարկե պատասխանեց հյուրերի հարցերին։ Տասնյակ հայորդիներ էին ելել Միջերկրականի գեղատեսիլ ծոցում գտնվող հայկական վանք՝ մասնակիցը դառնալու շնորհանդեսին հաջորդած համերգին:  Հայկական դուդուկի գեղեցիկ մեղեդիներով ներկաներին Հայաստան մի պահ տեղափոխեց համայնքի բարեկամ Իլիա Մազիայի կատարումները: Հայկական դասական ժողովրդական երգերով հանդես եկավ հայտնի երգիչ  Աշոտ Գասպարյանը։ Շնորհանդեսի ժամանակ մարդիկ գիրք ձեռք բերեցին և դրա վաճառքից ստացված ամբողջ շահույթը կուղղվի Արցախյան պատերազմից տուժած մեր երեխաներին, զինվորներին, հաշմանդամներին: Վաճառվեցին նաև հայկական խոհարարական գլուխգործոցներ, որոնց վաճառքից գոյացած գումարն ևս ուղղվելու է բարեգործական նպատակներին: Մեր հայ կանանց պատրաստած խմորեղեններն ու քաղցրավենիքի նկատմամբ ոչ ոք չէր կարող անտարբեր անցնել:
Պարոն Գալֆայանը շնորհակալություն  հայտնեց Պետախ Տիկվայի «Նաիրի» միությանը, «Նոյան տապան» կենտրոնին և Արմինե Խանյանին։