Մարտի 6-ին տեղի ունեցավ Հայֆայի Սուրբ Եղիա հայոց եկեղեցու Խորանի օծման կարգը

0
672
Լուսանկարում՝ վերանորոգված Հայֆայի Սուրբ Եղիա եկեղեցին
Լուսանկարում՝ վերանորոգված Հայֆայի Սուրբ Եղիա եկեղեցին
Մարտի 6-ին տեղի ունեցավ  Հայֆայի Սուրբ Եղիա հայոց եկեղեցու Խորանի օծման կարգը ձեռամբ Տ. Սևան Արք. Ղարիբյանի: Արարողությանը մասնակից էին նաև Տ. ԿորյուՎրդ. Բաղդասարյանն և Տ. Աղան Աբղ. Գոգչյանը: Արարողությանը ներկա էին ոչ միայն Հայֆայի այլև Իսրայելի այլ քաքաղաքներից եկած հայորդիներ: Հայֆայի ու հյուսիսային քաղաքների համայնքը հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորությամբ յուրահատուկ օրինակ կարող է ծառայել Իսրայելի մյուս քաղաքների համայնքների համար: Հայֆայի եկեղեցին աչքի է ընկնում իր բարեկարգությամբ և նոր  Խորանի օծման կարգից հետո համայնքի դիմաց իր դռները բացեց հիմնովին վերանորոգված ու նմանատիպը չունեցող հայկական այս սրբավայրը:
Հայֆայահայերը Արցախյան երկրորդ պատերազմի առաջին օրից հոգևոր առաջնորդի գլխավորությամբ մոտ չորս տասնյակ ծրագիր են իրականացրել՝ օգնելով թե Հայաստանի հիվանդանոցներին, թե վիրավոր ու զոհված ազատամարտիկների ընտանիքներին՝ տրամադրելով ոչ միայն դրամական օգնություն բուժ,սարքավորումներ ու առաջին անհրաժեշտության իրեր այլև սնունդ ու հագուստ: