Մեկնարկում է «իԳործ» 2025 ծրագրի հայտադիմումների ընդունումը: 

0
51
մեկնարկում է «իԳործ» 2025

իԳործ Քո միջազգային փորձառությունը ՀՀ պետական համակարգում

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2025 ծրագրի հայտադիմումների ընդունումը:

Ծրագիրը սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի ժամկետով աշխատելու Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում:

Ծրագրին կարող են մասնակցել այն սփյուռքահայ մասնագետները, ովքեր՝

  • Ունեն բարձրագույն կրթություն
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ

2025 թվականի հայտադիմումներն ընդունվում են փետրվարի 27-ից մինչև ապրիլի 4-ը՝ հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով:

Հարցազրույցների վերջին փուլն անցած մասնագետները 2025 թվականի սեպտեմբերից աշխատանքի կանցնեն ՀՀ պետական կառավարման համապատասխան գերատեսչություններում:

Ընտրված մասնակիցներին տրամադրվում է՝

  • Ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ)
  • Ամսական 336,000 ՀՀ դրամ կեցության նպաստ
  • Առողջության ապահովագրություն
  • Մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարի փոխհատուցում

Բացի այդ, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ 5 մասնագետ հնարավորություն կունենա աշխատելու մարզերում:

«իԳործ» ծրագիրն իրականացվում է վեցերորդ անգամ և համարվում է Հայաստանի Հանրապետության առաջին պետական ծրագիրը, որը սփյուռքահայ մասնագետներին ներգրավում է պետական կառավարման համակարգ:

Ծրագրի շրջանակներում արդեն 250-ից ավելի մասնագետներ աշխատանքի են անցել Հայաստանի պետական կառույցներում, որոնցից 70%-ից ավելին շարունակել է աշխատել Հայաստանում, այդ թվում՝ բարձր պաշտոններում:

«իԳործ» ծրագիրը ներառվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության լավագույն փորձերի շտեմարանում և ներկայացվել Եվրոպական միության ապագայի ֆորումում՝ որպես օրինակելի ծրագիր:

Հայտադիմումն անհրաժեշտ է լրացնել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքում` http://diaspora.gov.am/hy/programs/25/fellowship:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել diasporafellowships@gov.am էլ. հասցեով:

Աղբյուրը՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here