Մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումը

0
379

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (փետրվար 19, 2024) – ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը
մեկնարկում է սփյուռքահայ պատանիների « Քայլ դեպի տուն » 2024 ուսումնաճանաչողական ծրագրի
հայտադիմումների ընդունումը: Ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին
երկու շաբաթ անցկացնել Հայաստանում, բացահայտել հայրենիքը և ամրապնդել ազգային ինքնությունը:
Ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգ ու
պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ,
կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների
հետ, մարզական և մշակութային միջոցառումներ:
«Քայլ դեպի տուն»-ն այս տարի կանցկացվի 6 փուլով հունիսի 3-ից օգոստոսի 24-ը և կընդունի 600
սփյուռքահայ պատանիների:
Ծրագրի հայաստանյան մասի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը: Մասնակիցներն ինքնուրույն
պետք է հոգան Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը և ձեռք բերեն երկշաբաթյա
ճամփորդական ապահովագրություն:Ծրագրին մասնակցության հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 1-ն է: Դիմելու համար
անհրաժեշտ է այցելել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքէջ՝
http://diaspora.gov.am/hy/programs/24/qayl_depi_tun:
Հարցերի դեպքում հնարավոր է կապ հաստատել հետևյալ կոնտակտային տվյալներով՝ հեռ.՝ +374 10 515-
517, +374 10 515-514, +374 99 811 083 (WhatsApp, Viber), էլ. փոստի հասցե՝ qayldepitun@gov:


Կը մեկնարկէ սփիւռքահայ պատանիներու «Քայլ դէպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի յայտերու ընդունումը

ԵՐԵՒԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (19 Փետրուար, 2024) – ՀՀ սփիւռքի գործերու գլխաւոր յանձնակատարի գրասենեակը
կը մեկնարկէ սփիւռքահայ պատանիներու «Քայլ դէպի տուն» 2024 ուսումնաճանաչողական ծրագրի
յայտադիմումներու ընդունումը: Ծրագիրը հնարաւորութիւն կու տայ սփիւռքի 13-էն 18 տարեկան
պատանիներուն երկու շաբաթ անցընելու Հայաստանի մէջ, բացայայտելու հայրենիքը եւ ամրապնդելու ազգային
ինքնութիւնը: Ծրագիրը կը ներառէ հայոց լեզուի (արեւելահայերէն, արեւմտահայերէն), հայրենագիտութեան,
ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելութիւններ Հայաստանի պատմամշակութային վայրեր,
թանգարաններ, կրթական հաստատութիւններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակոյթի եւ
արուեստի գործիչներու հետ, մարզական եւ մշակութային ձեռնարկներ:
«Քայլ դէպի տուն»ը այս տարի տեղի պիտի ունենայ 6 փուլով յունիս 3-էն մինչեւ օգոստոս 24, եւ պիտի
ընդունի 600 սփիւռքահայ պատանիներ:
Հայաստանի մէջ մասնակիցներու կեցութեան բոլոր ծախսերը կը հոգայ ՀՀ կառավարութիւնը: Մասնակիցները
ինքնուրոյն պէտք է հոգան Հայաստան ժամանման եւ մեկնման ծախսերը եւ ձեռքբերեն երկշաբաթեայ
ճամբորդական ապահովագրութիւն:
Ծրագրին մասնակցութեան յայտադիմումներու ընդունման վերջնաժամկէտը ապրիլ 1-ն է: Դիմելու համար
անհրաժեշտ է այցելել ՀՀ սփիւռքի գործերու գլխաւոր յանձնակատարի գրասենեակի պաշտօնական կայքէջ`
http://diaspora.gov.am/hy/programs/24/qayl_depi_tun:
Հարցեր ունենալու պարագային հնարաւոր է կապ հաստատել հետեւեալ կապի տուեալներով` հեռ.` +374 10
515-517, +374 10 515-514, +374 99 811 083 (WhatsApp, Viber), էլ. Փոստի հասցէ`
qayldepitun@gov:

For immediate release Contact person: Amalya Karapetyan
Email: press.diaspora@gov.am
Website: http://diaspora.gov.am/en

The Step Toward Home Program for Diaspora Youth Has Been Launched

YEREVAN, ARMENIA (February 19, 2024) – The Office of the RA High Commissioner for
Diaspora Affairs has begun accepting applications for the two-week "Step Toward Home"
2024 program. The program allows Diaspora Armenian youth aged 13-18 to come to
Armenia, discover their homeland, and strengthen their national identity. The program
includes Armenian language (Eastern Armenian, Western Armenian), Armenian studies,
national song and dance courses, visits to historical and cultural sites in Armenia, museums
and educational institutions, meetings with state and public officials, artists and cultural
figures, as well as sports and cultural events.
This year, the "Step Toward Home" program will welcome 600 Diaspora Armenian youth
from June 3rd to August 24th, divided into six stages.
The RA Government covers all the costs related to the Armenian part of the program.
Diaspora Armenian youth who have not participated in the "Ari Tun" and "Step Toward
Home" programs in previous years can participate; they can cover their own travel
expenses for arrival and departure to Armenia and purchase a two-week travel insurance.
The applications must be submitted on the official website of the Office of the High
Commissioner for Diaspora Affairs of the Republic of Armenia:
http://diaspora.gov.am/hy/programs/24/qayl_depi_tun. Applications will be accepted until
April 1st.
If you have any questions, do not hesitate to contact us by phone: +374 10 515-517, +374
10 515-514, +374 99 811 083 (WhatsApp, Viber), email: qayldepitun@gov.

Пресс-релиз
Контактное лицо: Амаля Карапетян
Эл. почта: press.diaspora@gov.am
Сайт: http://diaspora.gov.am/ru
Стартует программа «Шаг к дому» для армянской молодежи

Диаспоры

ЕРЕВАН, АРМЕНИЯ (19 февраля 2024 г.) – Аппарат главного уполномоченного РА по
делам диаспоры начал прием заявок на двухнедельную программу «Шаг к дому» 2024
года. Программа дает возможность молодым людям диаспоры в возрасте 13-18 лет
приехать в Армению, открыть для себя свою Родину и укрепить свою национальную
идентичность. В программе: армянский язык (восточноармянский, западноармянский),
арменоведение, курсы национальной песни и танца, ознакомительные посещения
исторических и культурных мест Армении, музеев, учебных заведений, встречи с
государственными, общественными деятелями, деятелями культуры и искусства,
спортивные и культурные мероприятия.

«Шаг к дому» в этом году примет 600 молодых людей из армянской диаспоры и
пройдет с 3 июня по 24 августа в 6 этапов.
Все расходы по армянской части программы покрывает Правительство РА.
В программе может принять участие армянская молодежь диаспоры, не
участвовавшая в программах «Ари тун» и «Шаг к дому» в предыдущие годы, они
могут самостоятельно покрыть транспортные расходы по приезду и отъезду в
Армению и приобрести двухнедельное туристическое страхование.
Для заполнения заявок необходимо посетить официальный сайт Аппарата главного
уполномоченного по делам диаспоры РА:
http://diaspora.gov.am/ru/programs/24/qayl_depi_tun и заполнить заявки до 1 апреля.
В случае возникновения вопросов необходимо обращаться по следующим
контактным данным: тел.: +374 10 515-517, +374 10 515-514, +374 99 811 083
(WhatsApp, Viber), электронная почта Электронная почта: qayldepitun@gov.

Communiqué de presse

Personne de contact : Amalia Karapetyan
Adresse e-mail : press.diaspora@gov.am
Site Internet։ http://diaspora.gov.am/hy
L'acceptation des candidatures pour le programme éducatif et cognitif
«Pas vers la maison » pour les jeunes de la diaspora arménienne
commence
EREVAN, ARMÉNIE (19 février 2024) – Le Bureau du Haut-commissaire aux affaires de la
diaspora de la République d'Arménie commence à accepter les candidatures pour le
programme éducatif et cognitif « Pas vers la maison » destiné aux jeunes de la diaspora
arménienne. Le programme donne aux jeunes de la diaspora âgés de 13 à 18 ans
l'opportunité de passer deux semaines en Arménie, de découvrir leur patrie et de renforcer
leur identité nationale. Le programme comprend des cours de langue arménienne
(arménien oriental, arménien occidental), des études de pays, de chansons et de danses
nationales, visites d'étude des sites historiques et culturels, des musées, des
établissements d'enseignement en Arménie, rencontres avec des représentants de l'État,
des personnalités publiques, de la culture et de l’art, manifestations sportives et culturelles․
Cette année « Pas vers la maison » se déroulera en 6 étapes du 3 juin au 24 août et
accueillera 600 adolescents de la diaspora arménienne.
Tous les frais de la partie arménienne du programme sont pris en charge par le
gouvernement de la RA. Les participants doivent couvrir eux-mêmes les frais de transport

de l’arrivée en Arménie et du départ de l'Arménie et souscrire une assurance voyage de
deux semaines.
La date limite d'inscription au programme est le 1er avril. Pour postuler, il est requis de
visiter le site officiel du Bureau du Haut-commissaire aux affaires de la diaspora:
http://diaspora.gov.am/hy/programs/24/qayl_depi_tun:
Pour toute question, il est possible de nous contacter aux coordonnées suivantes։ tél. :
+374 10 515-517, +374 10 515-514, +374 99 811 083 (WhatsApp, Viber), adresse e-mail :
qayldepitun@gov: