Արդեն ավելի քան 21 տարի ավանդաբար դեկտեմբիրի 7 – ին Թել Ավիվ- Յաֆոյի Սուրբ Նիկողայոս հայկական վանքում հայերը հավաքվում են իրենց հարգանքի տուրքը մատուցելու Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Առավոտյան Սուրբ Պատարագ տեղի ունեցավ 10:30- ին, իսկ պատարագից հետո մասնավոր Հոգեհանգիստ՝ 11:30 -ին նվիրված երկրաշարժից զոհված մեր նահատակների հիշատակին, որն իրականացվեց երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան վարդապետ Հակոբյանի գլխավորությամբ:
https://www.facebook.com/100000002990108/videos/pcb.9502634376413234/9077463742274544