«Ներուժ 5.0»

0
204

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է
«Ներուժ 5.0» պետական ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական
առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական
հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը
Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից
տասնյակ թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա
միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին,
ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության
հնարավորություններ:
Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական և նորարարական ստարտափ
գաղափարներ ունեցող այն թիմերը՝
● որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են,
● առնվազն 5 տարի ապրում են սփյուռքում և ունեն տվյալ երկրի
քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ
● ՀՀ քաղաքացի չհանդիսացող սփյուռքահայեր են, այդ թվում՝
երկքաղաքացիություն ունեցող սփյուռքահայեր,
● հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում,
● դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են վերադառնալ Հայաստան,
հիմնել ընկերություն և առնվազն մեկ տարի զբաղվել տնտեսական
գործունեությամբ:
Հաղթելու դեպքում՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերով,
կտրամադրվեն դրամաշնորհներ հետևյալ չափերով.
Գաղափարի փուլ՝
● 1-ին տեղ՝ 15 մլն ՀՀ դրամ
● 2-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ
● 3-րդ տեղ՝ 5 մլն ՀՀ դրամ
Աճի փուլ՝
● 1-ին տեղ՝ 30 մլն ՀՀ դրամ
● 2-րդ տեղ՝ 20 մլն ՀՀ դրամ
● 3-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով: Հայտերի
ընդունման վերջնաժամկետն է 2024 թ. հունիսի 30-ը, ժամը՝ 18:00-ն: Հավելյալ
տեղեկությունների համար՝ անցեք հետևյալ հղումով կամ այցելեք neruzh.am կայք։
Հարցերի դեպքում զանգահարել՝ +374 41 080 598 (WhatsApp, Telegram) +374 10 590
174, +374 10 590 124 հեռախոսահամարներով կամ գրել հետևյալ էլ. հասցեին՝
neruzh@hti.am.
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Դիլիջանում կայանալիք միջոցառմանը յուրաքանչյուր ստարտափից
կհրավիրվի մինչև 2 մասնակից:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here