Նոր պատերազմ Իսրայելում

0
203

Հոկտեմբերի 7 – ին ժամը 06:00 -ից սկսվել է Իսրայելի հարավային ու կենտրոնական բնակավայրերի հրթիռահարումները: Տասնյակ քաղաքներ, որոնք հայկական բնակչություն ունեն առավոտը դիմավորեցին ռմբապաստարաններում: Կենտրոնական քաղաքներից հատկապես հարձակումների թիրախում են հայտնվել Ռիշոն Լեցիոնը, Բատ Յամը, Խոլոնը, Թել Ավիվը, Պետախ Տիկվան, Ռամատ Գանը- Կֆար Սաբան, Հոդ Հաշոռոնը: Հրթիռահարումներից մեկ ժամ անց նաև հրթիռակոծվել է Երուսաղեմը:

Հատկապես ծանր հրթիռահարումների են ենթարկվել Իսրայելի հարավային շրջաններն ու քաղաքները՝ Աշդոտ, Աշկելոն, Կիրյատ Գատ, Սդերոտ, Բեեր Շևվա, Սդերոտ քաղաքները:

Իսրայելի բանակը հայտարարել է պատերազմական դրություն: Այս ռազմական գործողությունների իրականացումն իր վրա է վերցրել «Համաս» ահաբեկչական խմբավորումն, որի զինյալ թևի հրամանատար Մուհամեդ Դեֆը հայտարարել է, որ իսրայելական բնակավայրերի վրա հարձակումը տեղի է ունեցել «Ալ-Աքսա» մզկիթի պղծմամբ»։

Հրեական «Կան» հեռուստատեսության հաղորդմամբ 3 քաղաք տեղի է ունեցել ներթափանցում ու ահաբեկիչները փակվել են մարդկանց տներում: Ստացել եմ շատ ծանր կադրեր հրեա զինվորների սպանության, խաղաղ բնակիչների փողոցներում սպանության փաստերով:

Տարբեր լուրեր են պտտվում զոհերի ու վիրավորների հետ կապված:

Իսրայելի բանակը հայտարարել է պատերազմական դրություն: Այս ռազմական գործողությունների իրականացումն իր վրա է վերցրել Համաս ահաբեկչական խմբավորումն, որի ղեկավարությունը հայտարարել է, որ ի պատասխան «Ալ – Ակսա» մզկիթի պղծման, սկսել են հատուկ ռազմական գործողություն Իսրայելում: