Պաղեստինա-Իսրայելյան հերթական հակամարտության սրումն ու արդյունքները

0
167
Դեռ Բենիամին Նեթանյահուի կառավարության փոփոխությունը տեղի չեր ունեցել ու կոալիցիոն բանակցությունները շարունակվում էին չգիտես ինչու մայիսի սկզբին, հենց նույն Բիբիի հրահանգով իբր Կորոնավիրուսի համավարագի չտարածման պատրվակով խիստ արգելք դրվեց Արևելյան Երուսաղեմում՝ արաբների Ալ Ակսա մզկիթում աղոթելու հետ կապված: Յուրաքանչյուր նման որոշում իր հետևից բերում է նոր առճակատում, քանզի արգելվում է քաղաքաի արաբ բնակչությանը մասնակցել սովորական աղոթքներին: Մի քանի օր ուժեղ բախումներ տեղի ունեցան  թ’ե արաբ ցուցարարների և թ’ե հրեա ոստիկանների միջև՝  երկուստեք գրանցելով վիրավորներ ու «գործին խառնվեց» Համաս խմբավորումը Գազայի գոտուց՝ հրթիռահարելով նույնիսկ Երուսաղեմը: Այդ օրերին չափազանց լարված մթնոլորտ էր Երուսաղեմի հին քաղաքում նաև Հայկական թաղամասում, քանզի թաղամասը սահմանակից է հրեական և արաբական թաղամասերին: Մայիսի 10-ից բացի Իսրայելի հարավային շրջանները հրթիռահարելուց Պաղեստինյան Համասը սկսեց թիրախավորել երկրի կենտրոնական շրջաններն հարվածներ հասցնելով գրեթե հսյոսիսային քաղաքների մատույցներին: Հայաշատ հարավային Բեեռ Շևային, Աշդոդին, Աշկելոնին ու  Կիրյատ Գատին հաջորդեցին գրեթե բոլոր կենտրոնական քաղաքները՝ Թել Ավիվը,  Պետախ Տիկվան, Ռիշոն Լեցիոնը, Բատ Յամը, Խոլոնը, Ռամատ Գանը:  Այս քաղաքներում րկինքը հիշեցնում էր «Աստղային պատերազմներն», իսկ մեզ՝ հայերից ոչինչ չէր մնում անել, քան զուտ երեխաների ու մեր հարազատների ապահովության մասին մտածել։
Հայերի շրջանում տուժածներ չեղան բարեբախտաբար մարդկային կորոսների առոմով, սակայն հրթիռներից բնակարաններ ու ավտոմտքենաներ վնասվեցին: Երկուստեք մարդկային զոհեր գրանցվեցին ու անկախ մարդկանց ազգությունից պատերազմի դառնությունն ու կորուստներն իրենց վրա զգում է հասարակ ժողովուրդը: Մեր համայնքը միշտ չոզոք է նման պատերազմների, կհակամարտությունների ու ռազմական օպերացիաների նկատմամբ, սակայն տուժում է ինչպես բոլորը՝ սահմանի թե այս թե այն կողմում:
«Ցուկ Էյտան» ռազմական օպերացիա ժամանակ 50 օր այս վիճակն էր, սակայն ուշագրավն այն էր, որ խառը հրեական ու արաբական բնակչություն ունեցող քաղաքներում  բախումներ հրահրվեցին, լինչի դատաստանի ենթարկվեցին հասրակ արաբ ու հրեա անցորդներ տարբեր քաղաքներում: Ռամլե և Լոդ քաղաքներում հարձակման ենթարկվեցին ոստիկանության բաժանմունքները: Նույնիսկ անեկդոտներ սկսեցին հորինվել Լոդ քաղաքի մի ոստիկանի մասին, որ իբր բոլոր փաստաթղթերը ստուգելուց հետո քաղաքացուն բերման էր ենթարկել՝ մենակ ոստիկանություն չգնալու համար:
Երուսաղեմ, Հայֆա, Ռամլե քաղաքներում պոգրոմների կոչեր էին հնչում՝ որի արդյունքում տարբեր քաղաքներից երկրի կենտրոն եկած հրեաները սկսեցին ջարդուփշուր անել արաբ գործարարների սրճարաններն ու նույնիսկ մարդկանց տներ էին ներխուժում Հայֆայում:  Արաբ քաղաքացիները այրում էին փողոցում կայանած մարդկանց ավտոմեքենաները: Ծխացող Ռամլե և Լոդ քաղաքները հոլիվուդյան «Զոմբի ապոկալիպսիս »  ֆանտաստիկ ֆիլմն էին հիշեցնում: Այս երկշաբաթյա հակամարտության արդյունքում գրեթե ավիրվեց հրեական օդուժի ռմբահարումների ու հրթիռահարումների արդյունքում Գազա քաղաքը, Իսրայելի հարավային ու կենտրոնական քաղաքներում հարյուրավոր շենքեր վնասվեցին ու մասմաբ փլուզվեցին: Զորօրինակ միայն հայաշատ Պետախ Տիկվայում 84 շենք էր տուժել հրթիռահարությունից: Իսրայելի նոր կառավարությունը հուսանք ավելորդ իր վճիռներով չի լարի իրավիճակը երկրում և կկարողանա թուլացնել ահաբեկչության ու հարձակումների ալիքն երկրում: