Պետախ Տիկվայի հայկական դպրոցը շարունակում է համայնքային ավանդույթները

0
935
Պետախ Տիկվայի հայ դպրոցականներն ու սկաուտները

Երբ մի քաղաքում անկախ երկրից շատանում է հայերի քանակն, ապա անմիջապես կարիք է զգացվում համայնքային կառույց, դպրոց ու եկեղեցի կառուցել: Ցեղասպանության ընթացքում էլ անապատներում երեխաների հետ դեգերող վարժապետները դաս էին սովորեցնում հայ երեխաներին ու յուրաքանչյուր հայի ներսում կա այն անմար կրակն ու ձգտումն՝ իր երեխաներին հայ քրիստոնյա դարձնելու հետ կապված: 2004թ.-ին Պետախ Տիկվայում ստեղծված Իսրայելի «Արարատ» միության մասնաճյուղը Բեյտ Օլեյում Հայաստանի անկախության 13-րդ տարեդարձի կապակցությամբ մի փոքրիկ միջոցառում էր կազմակերպել: Ամիսներ անց 2005թ. –ի մայիսի 14-ին Իսրայելի Արդարադատության նախարարությունում գրանցվեց Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միություն, որն էլ քաղաքի պատմության մեջ  առաջին անգամ սեփական միջոցներով  հայկական տոնական համերգ կազմակերպեց, որին մասնակցեցին Պետախ Տիկվայի պատմության մեջ առաջին անգամ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Համերգը տեղի ունեցավ 2005թ.-ի սեպտեմբերի 14, քանի որ սեպտեմբերի երկրորդ կեսին հրեական տոներն էին:

Ահա այս համերգով էլ հիմքը դրվեց քաղաքում ավելի քան 14 տարվա ընթացքում զանազան մշակույթային միջոցառումներին ու  համերգներին, որոնք տեղի ունեցան այս տարիների ընթացքում և շարունակում են տեղի ունենալ:

6 տարի առաջ Պետախ Տիկվայում հիմնվեց «Նոյան Տապան» հայկական, կրթական մշակույթային կենտրոնն, որն անմիջապես սկսեց համագործակցել «Նաիրի» միության հետ ու միասին շարունակվեցին հայկական նոր դասարանների բացման ու մշակույթային բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացումը:

Այսօր Մերձավոր Արևելքը քրիստոնեաթափ է լինում, պատերազմների պատճառով քրիստոնեաները լքում են երկրները: Հայերը բացառություն չեն, բայց ի տարբերություն շատ համայնքների Պետախ Տիկվայի հայկական համայնքն այսօր զարթոնք է ապրում: Նրանց են միացել երկրի կենտրոնի բոլոր մեր հայրենակիցներն ու չնայած, որ միություններն ոչ մի շեկելի ոչ համայնքային, ոչ պետական և ոչ էլ Հայաստանի կառույցներից ֆինանսական օգնություն չեն ստանում, սեփական ուժերով ու սեփական փոքրիկ հնարավորություններով երբեմն հրաշքներ են գործում: 2005թ.-ից Իսրայելի միակ արևելահայերեն ինտեռնետային կայքը բացվեց՝ «Նաիրի» միության պաշտոնական կայքը, որը թարմացվեց ու վերապատրաստվեց «Նոյան Տապանի» ղեկավար Դավիթ Գալֆայանի հետ համատեղ 2019թ.-ի փետրվարին: 5 տարի առաջ քաղաքում ստեղծվեց արևելահայերեն առաջին տպագիր թերթը՝ «Իսրայելահայեր» ամսաթերթն, որը 4 տարի տպագրվեց ու անվճար բաժանվեց հյուսիսային Հայֆայից մինչև հարավային Բեեռ Շևայի հայկական համայնքներին: Թերթը ֆինանսավորվել էր միության բարեկամ, Մոսկվայաբնակ գործարար Հայրապետ Հովհաննիսյանի կողմից: 2019թ.-ի հունվարից գործում է թերթի ինտեռնետային տարբերակն, որը միակ հայկական տեղեկատվական կայքն է Իսրայելում, որտեղ ներկայացվում են բոլոր համայնքային նորությունները:

Համայնքային զարթոնքի յուրահատուկ օրինակ է ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի տոնակատարությունները քաղաքում:  Երկրի պատմության մեջ առաջին անգամ սեպտեմբերի 21-ին Պետախ Տիկվա քաղաքում գործող հայկական դպրոցականներն ոչ միայն հանդիսավորությամբ տոնեցին Հայաստանի անկախության տոնն, այլև քաղաքային 2 հայկական կազմակերպությունների ջանքերով ստեղծվեց, սիրուն չի հնչում, բայց Հայաստանցիների առաջին սկաուտական կազմակերպությոունը՝ «Հայ երիտասարդական միությունը»: Այսպիսով հիմք դրվեց նոր սկաուտական շարժմանն ու նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաները, տվեցին իրենց առաջին սկաուտական երդումը: Դեռ շատ անելիքներ կան  համազգեստների պատվիրման աշխատանքների ու մեթոդաբանական ուսուսցման հետ կապված, սակայն բոլոր հիմնախնդիրները հաղթահարելի են:

Այօր Պետախ Տիկվայի հայկական դպրոցն ունի 19 աշակերտ՝ 5 բարձր դասարանում և 15 նախադպրոցականում: Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած դպրոցական այս միջոցառումն իրոք ցնցող էր ու անդրանիկն էր քաղաքի պատմության մեջ: Քաղաքի «Յադ Լեբանիմ» զբոսայգում տասնյակ հրեաներ ականատեսն եղան Հայոց վերանկախացմանը նվիրված դպրոցական հանդեսին ու մոտենում հարցնում էին թե ո՞վքեր ենք մենք և անշուշտ զարմացած էին երեխաների հանգիստ խաղալու և կազմակերպվածության և դաստիարակության փաստով: