Պետախ Տիկվայի հայկական դպրոցի աշակերտները Քֆար Սաբայի զբոսայգում

0
916

Պետախ Տիկվայի հայկական դպրոցի աշակերտներն ու ծնողներն դպրոցի ղեկավարության նախաձեռնությամբ ավանդաբար յուրաքանչյուր տարի մի քանի անգամ հավաքվում ու արշավներ են կազմակերպում դեպի Իսրայելի տարբեր գեղատեսիլ շրջաններ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով տուժեց նաև հայկական դպրոցի ուսուցման գործընթացը, սակայն մեկօրյա կրթօջախի տնօրենությունն անում է հնարավորը՝ բաց թողնվածն արագ վերականգնելու համար: Նոյեմբերի 27 – ին ծնողների ու աշակերտների համար դպրոցի ղեկավարությունը կազմակերպեց արշավ դեպի Քֆար Սաբայի զբոսայգի, որն առանձնանում է իր մաքրությամբ, գեղեցկությամբ ու հարմարավետությամբ: Այգում կազմակերպվեցին զանազան զվարճալի խաղեր ու մրցույթներ հայ դպրոցականների ու նրանց ծնողների համար: Զբոսայգում հանգստացող հրեաներն ուշի ուշով էին նայում ուրախ մրցույթներին մասնակցող հայ երեխաներին ու նույնիսկ երկրպագուներ հայտնվեցին:

Դպրոցի ծրագրերում նաև հայկական սկաուտական շարժման ստեղծման աշխատանքներն են ընդգրկված, գույքի ու համազգեստի պատվիրման աշխատանքներն են ընթանում, սակայն առաջնայինն այժմ Ամանորյա միջոցառումներն ու հերթական արշավի ծրագրերն են: