Ջուրը կյանք է: Հ. Հովնանյան Ընտանեկան Հիմնադրամի ծրագիրը 

0
89

Ջուրը կյանք է. Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամն օգնում է վերակենդանացնել սահմանամերձ գյուղերը և բարելավել կենսաապահովման միջոցները

ՏԱՎՈՒՇ, ՀԱՅԱՍՏԱՆ — [19.04.2024] «Ջրին հասանելիություն ունենալը կենսական կարևորություն ունի, ջուրը կյանք է»,- ասում է Սարիգյուղի բնակիչներից մեկը։ 2020 թվականից Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը՝ ՀՀ Կառավարության սուբվենցիոն ծրագրի հետ համագործակցությամբ, ակտիվորեն ներգրավված է Տավուշի սահմանամերձ գյուղերի՝ ջրի հետ կապված ճգնաժամային խնդիրների լուծման գործում: Այս շարունակական պետություն-մասնավոր դաշտ համագործակցությունը ձգտում է ոռոգման և մաքուր խմելու ջրերով ապահովել դրանցից զրկված գյուղերին: Վերջնական նպատակն է հիմնովին բարելավել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական պայմանները` աշխուժացնելով բնակչությունը և հնարավորություն տալով աճեցնել գյուղատնտեսական տարբեր մթերքներ։ 

Համայնքների փոխակերպում ջրի հասանելիության միջոցով 

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ծրագրերն արդեն վերափոխել են որոշ գյուղեր՝ զգալիորեն բարձրացնելով գյուղատնտեսության արտադրողականությունը և բնակիչների կյանքի որակը: Արդիականացնելով ջրային ենթակառուցվածքները և կիրառելով նորարարական լուծումներ՝ Հիմնադրամը գյուղացիներին հնարավորություն է տվել վերականգնել իրենց գյուղատնտեսական ժառանգությունը՝ դրանով իսկ ճանապարհ հարթելով կայուն զարգացման համար: Մինչ օրս Հիմնադրամն ամբողջությամբ ավարտել է վեց ծրագիր Ակնաղբյուր, Սարիգյուղ, Աչաջուր, Չինարի, Այգեհովիտ-Վազաշեն և Բերդավան գյուղերում՝ 580,532 ԱՄՆ դոլար ընդհանուր ներդրմամբ։ Բացի այդ, ևս յոթ ծրագիր է իրականացվում Կողբ, Խաշթառակ, Բագրատաշեն և Վազաշեն գյուղերում։

Այս նախագծերի դրական արդյունքները  լայն ազդեցություն ունեն։ Հողագործները, որոնք ժամանակին սահմանափակված էին անբավարար ջրամատակարարմամբ, այժմ ունեն լավ բերք և գրանցում են բերքատվության զգալի աճ, որն իր հերթին աշխուժացնում է տեղական տնտեսությունը: «Ջրի սակավությունը միշտ մարտահրավեր էր, բայց մենք կարողացանք մեծացնել մեր երեխաներին և թոռներին՝ չնայած այդ դժվարությանը: Այս նոր համակարգը դարձել է մեր փրկությունը: Սա շատ կհեշտացնի ապագա սերունդների կյանքը՝ ապահովելով նրանց գյուղում մնալը»,- ասաց Տավուշի մի ընտանիքի մայրապետ, որը ցանկացավ անհայտ մնալ։ Խմելու մաքուր ջրի հասանելիության բարելավումը հակադարձվել է նաև միգրացիոն հոսքերին. ընտանիքները, որոնք թողել էին գյուղը՝ ավելի լավ հնարավորություններ փնտրելով, այժմ վերադառնում են՝ ոգեշնչված նոր հեռանկարներով իրենց հայրենիքում։ 

Կայունություն և ապագա ծրագրեր

«Տարբերությունը գիշեր ու ցերեկ է: Մենք ամեն օր ժամեր էինք անցկացնում՝ գոյատևելու համար բավականաչափ ջուր հավաքելով, բայց հիմա կարող ենք ոռոգել մեր դաշտերը և այնքան սնունդ աճեցնել, որ կարողանանք կերակրել մեր ընտանիքները»,- կիսվում է Ակնաղբյուրի մեկ այլ երախտապարտ հողագործ: Փոփոխությունների ու երախտագիտության այս պատմությունները սովորական են հիմնադրամի նախաձեռնությունների շահառուների շրջանում:

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը հավատարիմ է իր ջրային ծրագրերի երկարաժամկետ կայունությանը: Շարունակական սպասարկումն ու մոնիտորինգը երաշխավորում են նախաձեռնությունների արդյունքների պահպանումը՝ ապահովելով ջրի հուսալի աղբյուր գալիք սերունդների համար: Այս ծրագրերն ընդլայնելու ջանքերն ընդգծում են Հիմնադրամի նվիրվածությունը հրատապ կարիքները բավարարելու և Տավուշի համայնքների բարեկեցիկ ապագան ապահովելու գործում:

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի շնորհիվ Տավուշի սահմանամերձ գյուղերի համար ապագան խոստանում է նոր հնարավորություններ: Քանի որ ավելի շատ ընտանիքներ վերադառնում են և վերականգնում իրենց տնտեսությունները, իսկ մյուսները որոշում են մնալ և մեծացնել երեխաներին գյուղում հենց ջրի հասանելիության շնորհիվ, ջրի ուժը շարունակում է ծառայել որպես հույսի փարոս՝ առաջնորդելով ճանապարհը դեպի ավելի լուսավոր և ապահով ապագա։ 

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 27, 2024թ․

Կոնտակտային անձ՝ Դիանա Զաքարյան

Հիմնադրամի հանրային կապերի գծով մասնագետ

Էլ․ հասցե՝  dzakaryan@hovnanianfoundation.am

Հեռախոս՝  +374 98 131303

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here