Ցավոք սրտի «Կովերի պարտեզ» հողակտորի հետ կապված սկանդալային պատմությունն ու նմանատիպ այլ հարցեր երբեմն ուշադրությունից հեռացնում են հայկական սրբավայրերը վերանորոգելու, գույքը թարմացնելու և հնադարյան նկարները ռեստավրացիայի ենթարկելու աշխատանքները:
«Իսրայելահայեր» թերթի խմբագրությունն դեռևս 3 տարի առաջ 2019 թվականին էր անդրադարձել, հայ բանաստեղծուհի ու գրող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոկտոր, Անուշ Նագգաշյանի ու Երուսաղեմի Սրբոց Հրեշտակապետաց վանքի տեսուչ հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի հետ միասին 2015 թվականին նախաձեռնած և մինչև օրս իրականացվող հայապահպանության ու Երուսաղեմի հայ ժողովրդի ժառանգությանը, պատմությանը, տարեգրությանն, ավանդույթների մասին պատմող ֆիլմաշարերին:
Երկու տարի տևած նկարահանումների արդյունքում ծնվեց հաջորդ «ՍԲ. ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ. ՆՈՐՈԳՈՒԹԻՒՆՆԵՐ» ֆիլմը՝ տեղեկատվական և պատմական, բազմաթիվ հարցազրույցներով համեմված, յուրահատուկ մոտեցմամբ և հետաքրքիր մատուցմամբ:
Խմբագրության կողմից՝
Անգնահատելի է հայր Ղևոնդի և Անուշ Նագգաշյանի աշխատանքը թե հայ եկեղեցու՝ Սուրբ երկրում ճիշտ, ժամանակակից տեսություններով ու պատմական փաստերով արձանագրված, ներկայացումը: Ձեր աշխարհահայացքն ու տեսլականը բառերով չի կարելի նկարագրել: Ձեր ողջ ժառանգությունն հավաքված ու փաստագրված պետք է դուրս գա Երուսաղեմի հին քաղաքի պատերից ու պետք է մեր կարծիքով ընդգրկել թե՜ կրոնի պատմության և թե՜ առհասարակ հայկական դպրոցներում:
Երուսաղեմի հայկական պատմությունը միշտ հայ մի քանի մարդկանց, երբեմն նախորդ հարյուրամյակներում շխթայակիր պատրիարքների ու ոտաբոբիկ հայկական գավառներն ու կեղեքված շրջաններից հանգանակություններ հավաքած ու ժամանակի «խենթ» պատրիարքների, անմնացորդ ազգին նվիրված մտավորականների պատմություն է: