Բոլոր մեր կանխատեսումներն ու վերլուծությունները ճիշտ դուրս եկան։
Սկսվեց երրորդ Լիբանանյան պատերազմը։ Իսրայելյան օդուժի ու հրետանու հուժկու հարվածների ներքո, սեպտեմբերի 30 – ին ուշ երեկոյան Իսրայելյան բանակը մտավ հարավային Լիբանան։
Իսրայելի հեղինակավոր «Ջերուսալեմ Փոստը» հոկտեմբերի 1 – ին լույս տեսավ «Իսրայելի պաշտպանության բանակի դիվիզիան, որը կոտրել է ՀԱՄԱՍ-ին Խան Յունիսում, գլխավորում է Լիբանան ներխուժումը» խորագրով հոդվածն, որտեղ հեղինակ Յոնա Ջերոմի Բոբը գրում էր.
«Իսրայելի պաշտպանության բանակի ներխուժումը հարավային Լիբանան երկուշաբթի ուշ երեկոյան գլխավորում էին 98-րդ դիվիզիան և նրա հրամանատար բրիգադային գեներալ Գայ Լևին, ով նաև ղեկավարում էր կոմանդոսներիի ստորաբաժանումը, «Էգոզի» հատուկ նշանակության ջոկատը, դեսանտայիններին և տանկային կորպուսի 7-րդ բրիգադը»։
98-րդ դիվիզիան պատասխանատու էր Խան Յունիսում ՀԱՄԱՍ-ի թիկունքը կոտրելու համար՝ նրա ամենաուժեղ մարտական բրիգադը, 2023 դեկտեմբերից մինչև 2024 թվականներն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտերի ժամանակ: «Էգոզի» հրամանատար, փոխգնդապետ «Ա»-ն ասաց զորքերին ներս մտնելուց անմիջապես առաջ.
«Մենք մեծ պատիվ ունենք պատմություն գրել հյուսիսում, ինչպես դա արեցինք Գազայում: Մենք սկսեցինք ավելի ցածր կարգի գործողություններով, բայց այսօր մենք սկսում ենք. ավելի էական ներխուժում՝ հյուսիսային բնակիչներին իրենց տները վերադարձնելու համար, քանի որ մենք 2006 թվականից ի վեր չենք ներխուժել Լիբանան:
Աղբյուրը՝ www.Jpost.com
Մեր խմբագրության կարծիքով ցամաքային ներխուժման ողջ պատասխանատվությունը Հեզբոլլայի վրա է մնում, որը 2023 թվականի հոկտեմբերի 8֊ից սկսեց հրթիռահարել Իսրայելի տարածքը` միանալով ՀԱմԱՍ-ի ահաբեկիչներին։ Մեկ տարի մոտ Իսրայելի հյուսիսային քաղաքներն ու գյուղերը ավերելուց հետո, ի վերջո ստանալու էր իր պատասխանը։ Արդյունքում Լիբանանի ժողովուրդն է հասարակ մեղք, որոնց մեջ քիչ չեն քրիստոնյաները։