Ստեփանակերտում նշվել է Տյառնընդառաջը

0
574
Ստեփանակերտում նշվել է Տյառնընդառաջը

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում նշվել է Տյառնընդառաջը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը  ազգագրական  երգերով  ու  պարերով    հանդես  են   եկել  կենտրոնի  սաները: 

Ստեփանակերտում նշվել է Տյառնընդառաջը

Տոնի  առիթով կազմակերվել   է  թատերական  ներկայացում:

Ստեփանակերտում նշվել է Տյառնընդառաջը
Ստեփանակերտում նշվել է Տյառնընդառաջը

Այնուհետև    եկեղեցու  բակում  վառել  են   տոնական   խարույկ  և   ներկաներին    բաժանել   հայկական  գաթա  և  աղանձ:

Ստեփանակերտում նշվել է Տյառնընդառաջը
Ստեփանակերտում նշվել է Տյառնընդառաջը

Արցախի   Այան  բարեմաղթանք  է  հղել  նորապսակներին՝  ցանկանալով  նրանց   երկար  տարիների  երջանիկ   կյանք:

Ստեփանակերտում նշվել է Տյառնընդառաջը
Ստեփանակերտում նշվել է Տյառնընդառաջը

Հայ  Առաքելական  եկեղեցու  Արցախի  թեմի    առաջնորդ   Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանի  ձեռամբ  կատարվել  է  օրհնության կարգ:  Նա  հակիրճ    ներկայացրել    է  տոնի   խորհուրդը  և   շնորհավորել    միջոցառման   մասնակիցներին:

Ստեփանակերտում նշվել է Տյառնընդառաջը
Ստեփանակերտում նշվել է Տյառնընդառաջը

Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի խոսքով՝   Տյառնընդառաջը  կամ  Տրընդեզը բնության զարթոնքի տոն է: «Տրնդեզը կապվում է նաև բերքատվության հետ: Տոնի արարողակարգի ամենատարածված և սիրված բաղկացուցիչը թերևս վառված խարույկի շուրջը պտտվելն է: Իսկ խարույկի շուրջը պտտվում և նրա վրայով ցատկում են բոլորը, բայց առաջնությունը տրվում է նորապսակներին: Ծիսական խարույկի հետ կապված ժողովրդական պատկերացումններն  ու հավատալիքները, իրոք, շատ են»,-  մասնավորապես   ասել  է Արցախի  թեմի    առաջնորդը:

Ստեփանակերտում նշվել է Տյառնընդառաջը
Ստեփանակերտում նշվել է Տյառնընդառաջը

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Ստեփանակերտի  Շառլ  Ազնավուրի  անվան   մշակույթի  կենտրոնի    տնօրեն   Արմեն   Հոսվսեփյանն    ասել  է, որ   արդեն   յոթերորդ  տարին  է, ինչ   իրենք  նախաձեռնում  են  նման  միջոցառում: Նա  նշել է, որ    իրենք   ամեն   տարի  փորձում  են  նորություն  մտցնել   միջոցառման  ծրագրում, որպեսզի  այն    ավելի   հետաքրքիր  ու   բազմաբնույթ  լինի: «Հայ ժողովուրդը հարուստ է ազգային ավանդույթներով և սովորույթներով:   Մեզնից  յուրաքանչյուրը   պետք  է  գիտակցի, որ   ինքը պարտավոր  է  հետևել  իր   ազգային  տոնացույցին:   Մենք   պետք  է   երիտասարդությանն  ուղղորդենք     ճիշտ  ճանապարհով, որպեզի  նրանք   տուրք  չտան  օտարածին   ծիսակարգերին»,- ասել է  Ա.  Հովսեփյանը՝   նշելով, որ  նախախանամության    կամքով  Տյառնընդառաջը  համընկել  է   31  տարի  առաջ  փետրվարի  13-ին   տեղի  ունեցած  Արցախյան  շարժման   սկզբնավորման  հետ,  որին  հաջորդել  է  հայոց   անկախ պետականությունը:

Ստեփանակերտում նշվել է Տյառնընդառաջը
Ստեփանակերտում նշվել է Տյառնընդառաջը

Նշենք,  որ   Տեառնընդառաջը (Տրընդեզ) Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից է, որը նշվում է Սուրբ Ծննդից քառասուն օր հետո՝ փետրվարի 14-ին. բայց տոնակա-տարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Տոնը նվիրված է քառասունօրյա մանուկ Հիսուսի ընծայմանն Աստծուն: Մարիամը Հիսուսին տանում է Երուսաղեմի տաճար: Այնտեղ էր Սիմեոն անունով արդար և բարեպաշտ ծերունին, որը մահ չպիտի տեսներ այնքան, մինչև տեսնի Փրկչին: Տեսնելով մանուկ Հիսու-սին՝ վերջինս զգում է Փրկչի ներկայությունը և ընդառաջ է ելնում նրան. այստեղից էլ՝ ‹‹Ելանել ընդ առաջ Տեառն›› արտահայտու-թյունը:

Աղբյուրը՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ

https://artsakhpress.am/arm/news/101319/stepanakertum–nshvel—-e—tyarnyndarajy-lusankarner.html