Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ Սիրիայում հայ համայնքի անվտանգության մասին

0
496
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը(լուսանկարը «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական կայքից
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը(լուսանկարը «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական կայքից

Հոկտեմբերի 9-ից Թուրքիայի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության  տարածքում ոչ միայն անօրինական են և դատապարտելի որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, այլև դրանք ուղղակի հարվածի տակ են դնում տվյալ տարածքների մի շարք բնակավայրերի հայ համայնքների անվտանգությունը: Ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների արդյունքում Սիրիայի հյուսիսարևելյան Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լծված է Սիրիայում բնակվող ազգությամբ հայերի և հայ համայնքների անվտանգությունը ապահովելու աշխատանքներին: Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է իր հայրենակիցների կողքին և կանի առավելագույնը նրանց անվտանգությունն ապահովելու համար:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր
հանձնակատարի գրասենյակ