Վաղն առավոտյան ժամը 10:00-ին բոլորս 1 րոպե ոտնկայս հարգելու ենք Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը՝ Հայկական վանքերի ու եկեղեցիների զանգերի ղողանջների ներքո

0
552
Հայերի բողոքի ցույցը Թել Ավիվում Թուրքիայի դեսպանության շենքի առջև: 24-ը ապրիլի, 2019 թ․ (արխիվ)
Հայերի բողոքի ցույցը Թել Ավիվում Թուրքիայի դեսպանության շենքի առջև: 24-ը ապրիլի, 2019 թ․ (արխիվ)

Նոր Կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով, ինչպես աշխարհի մի քանի տասնյակ երկրներում, այնպես էլ Իսրայելում բոլոր տեսակի միջոցառումներն ու հավաքներն չեղարկված են:

Այսօր երեկոյան շատ երկրներում մարդիկ մոմեր են վառելու ու տեղադրելու են լուսամուտների գոգերին ու իրենց պատուհաններից եռագույն դրոշներ են կախելու: Իսրայելահայերը կարող են մասնակցել այսօր երեկոյան տեղի ունենալիք միջոցառումներին Հայաստանում և Սփյուռքում:

Երուսաղեմում գործող միացյալ հանձնախումբն, որը միավորում է Իսրայելի բոլոր կազմակերպություններին ու միություններին և գործում է Հայոց Պատրիարքի հովանավորչության ներքո, ապրիլի 24 – ին բողոքի ցույցեր կազմակերպելուց ձեռնպահ է մնում: Բարեբախտաբար հայկական բնակչության շրջանում Կորոնավիրուսով հիվանդ մարդիկ չկան, սակայն ցանկանալով պահպանել մարդկանց առողջությունն ու բացառելով վարակման հնարավորությունը, թե Երուսաղեմի միացյալ հանձնախումբն և թե երկրի կենտրոնի Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» հասարակական կազմակերպությունն ու «Նոյան Տապան» հայկական կրթական միությունն ու թե Հայֆայահայությունն ու թե երկրի կենտրոնի ու հարավային համայնքների անդամների համաձայնությամբ՝ ունենալով բացի ցույցերից նաև այլ մշակույթային միջոցառումներ Պետախ Տիկվա քաղաքում, որոշվել էր հետաձգել ստեղծված իրավիճակում բոլոր արաողություններն, քանի որ դրանցում ընդգրկված էին բավական թվով մշակույթային գործիչներ ու Պետախ Տիկվայի քաղաքապետարանը:

Վաղն առավոտյան, ըստ Երուսաղեմի հանձնախմբի տարածած հայտարարության, առավոտյան ժամը 10:00-ին պետք է տեղի  ունենա ծաղկեպսակի զետեղում Հայոց Ցեղասպանության հուշարձանի դիմաց: Նույն ժամին պետք է ղողանջեն Սուրբ Երկրին մեջ Հայկական բոլոր եկեղեցիների զանգերն ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի:  Միևնույն ժամանակ հյուսիսային Հայֆա քաղաքի ոչ միայն հայկական Սուրբ Եղիա, այլև  բոլոր հարանվանությունների՝ Հույն, Լատին, Անգլիկան, Հույն կաթոլիկ ու Մարոնիթ եկեղեցիներն իրենց զանգերը պենք է հնչեցնեն՝ վկայակոչելով Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցն, որով նաև հայտնելու են իրենց զորակցությունը հայ ժողովրդին: Առաջարկում ենք վաղը առավոտյան ժամը 10:00  Իսրայելում մեկ րոպե լռությամբ ոտնկայս հարգել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհվածների հիշատակը:

Պետախ Տիկվայի հայկական դպրոցի սաներն ևս իրենց ներդրումն են ունենալու ու ներկայացնելու են իրենց ծրագիրը: Երեկոյան ժամը 16:00 –ին Պետախ Տիկվայում կայանալու է շատ սահմանափակ քանակությամբ մարդկանց մասնակցությամբ նաև պսակադրության արարողություն: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Պետախ Տիկվայի միությունների հիմնադիր կազմին: