IFS_presentation_arm«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է 2017թ.-ին: Այն յուրահատուկ կառուցվածք ունի, ներառում է ինչպես ապահովագրական ընկերության, այնպես էլ հասարակական
կազմակերպության տարրեր: Ներկայումս Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում թվով 314 զինծառայողների, ինչպես 2017թ.-ից հետո, այնպես էլ 2008-2016թթ.-ին տեղի ունեցած դեպքերով:
Իր երկու տարիների գործունեության ընթացքում Հիմնադրամը հասցրել է ձեռք բերել բարի համբավ Հայաստանում և Արցախում՝ աչքի ընկելով գործունեության թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներով: Սակայն Հայաստանից դուրս Հիմնադրամի գործունեության մասին տեղեկատվության տարածման հարցում
աշխատանքներ տանելու անհրաժեշտություն կա:
Հիմնադրամի մասին տեղեկատվության տարածման հարցում մեծ նշանակություն ունի նաև Սփյուռքը, ուստի խնդրում ենք ձեր համայնքներում տարածել Հիմնադրամի գործունեության մասին տեղեկատվությունը:
Հիմնադրամը սկսել է «Հիմնադրամի դեսպաններ» ծրագիրը,
որի շրջանակներում փնտրում է հետաքրքրված առաջնորդների, որոնք Հիմնադրամի մասին տեղեկատվությունը կտարածեն իրենց համայնքում: Հիմնադրամը փնտրում է անձանց, ովքեր արդեն իսկ հայկական համայնքի ղեկավարներ են կամ երիտասարդների, ովքեր ցանկանում են առավել ներգրավված լինել Հիմնադրամի
աշխատանքներին: Դեսպանները Հիմնադրամի հետ կունենան անմիջական կապ և առաջինը կտեղեկացվեն Հիմնադրամի գործունեության նոր զարգացումների մասին:
Հիմնադրամի դեսպանի թեկնածուներ ունենալու դեպքում՝ խնդրում եմ այդ մասին հավելյալ տեղեկացնել կամ վերջիններս ուղղորդել Հիմնադրամի կայք ՝
www.1000plus.am
Ներբեռնել PPTX(Power Point) ծրագրով՝ Հիմնադրամի աշխատանքը