Սեպտեմբերի 1 – ին Պետախ Տիկվայի հայկական դպրոցը վերաբացեց իր դռները

0
277

Սեպտեմբերի 1 – ին Պետախ Տիկվա քաղաքի Բեյտ Օլեյում իր նոր ուսումնական տարին բացեց նաև հայկական դպրոցը:

ՈՒսուցչուհի Անի Հարությունյանը շնորհավորեց երեխաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ ու հաջողություններ մաղթեց հայ աշակերտներին:

Հայկական դպրոցը հիմնադրվել է Պետախ Տիկվայում 2004թ.-ին ու արևելահայերենով դասավանդվող միակ կառույցն է Իսրայելում: Մինչև 25 աշակերտ ունեցող դասարաններում դասավանդվում էր ոչ միայն Հայոց Լեզու, այլև երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանի շնորհիվ նաև հայկական երգ և երաժշտություն, ինչպես նաև գործում էր հայկական պարի խմբակը: Այս տարիների ընթացքում սերընդափոխություն տեղի ունեցավ ու աշակերտների թվի պակասի պատճառով որոշակիորեն տուժեց նաև դպրոցը:

Հայաստանի կառավարության, ՀՀ կրթության ու գիտության նախարարության, նախկին Սփյուռքի նախարարության  ու ներկայիս  Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի շնորհիվ դպրոցը միշտ ապահովված է ուսմնական մեթոդաբանական ձեռնարկներով ու նոր գրականությամբ:

Ավելի քան 9 տարի Պետախ Տիկվայում միասին աշխատող «Նաիրի» և  «Նոյան Տապան» միությունների համատեղ ջանքերով ավելի արդյունավետ է դարձել դպրոցի աշխատանք:

Թերթի խմբագրությունը հաջողություններ է մաղթում դպրոցին ու կոչ անում երկրի կենտրոնում բնակվող հայ ընտանիքներին շաբաթական գոնե մեկ անգամ դպրոց բերել  իրենց երեխաներին: