Հուլիսի 12 – 14 Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պաշտոնական այցով մեկնել էր Բաքու։ Ամփոփելով ուրբաթ օրն ավարտված իր այցելությունն, նա շատ դրական էր գնահատել իր մի շարք հանդիպումներն Ադրբեջանում: Հանդիպել էր նախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնուհետև իր գործընկեր պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի, պետական սահմանային ծառայության հրամանատար գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի և պաշտպանության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հրեա նախարարին ուղեկցել էին նրա աշխատակազմի ղեկավար Շախար Կացը, ռազմական քարտուղար բրիգադային գեներալ Գայ Մարկիզանոն և քաղաքականության և ռազմական հարաբերությունների բյուրոյի տնօրեն Դրոր Շալոմը:
Նախարար Գալանտն այցն իրականացրել էր Իսրայելի և Ադրբեջանի միջև դիվանագիտական, անվտանգության և տեխնոլոգիական ոլորտներում ռազմավարական կապերի հետագա ամրապնդման նպատակով, որը ներառում է երկրների միջև պաշտպանական և արդյունաբերական համագործակցության ընդլայնում։ Հանդիպումների ընթացքում հրեա նախարարը քննարկել էր ընդհանուր անվտանգության մարտահրավերներին վերաբերող հարցերն, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը բարձրացնելու հնարավորություններին առնչվող հիմնախնդիրները։
«Նախարար Գալանտի այցը տեղի էր ունենում երկրների միջև աճող կապերի ֆոնին, որոնք ավարտվեցին այս տարվա մարտին Իսրայելում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության բացմամբ», – նշվում էր Իսրայելի պաշտպանության բանակի տարածաց մամլո հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հինգշաբթի, հուլիսի 13 – ի առավոտյան հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին տարածաշրջանային և գլոբալ տարբեր զարգացումներ։ Նախագահն ու նախարարը քննարկել էին նաև ռազմավարական կապերի հետագա ամրապնդման և ընդհանուր մարտահրավերների առջև համագործակցության ուղիները։ Այդ կապակցությամբ անդրադարձ էր եղել նաև անվտանգության և արդյունաբերական համագործակցության ոլորտներին։
Քննարկումը հիմնված էր այս տարի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ղեկավարների միջև կայացած նախորդ հանդիպման վրա։
Նախարար Գալանտն իր երախտագիտությունն էր հայտնել նախագահին՝ իրենց երկրների միջև կապերի խորացմանն ուղղված առաջնորդության և անձնական հանձնառության համար՝ սկսած Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումից։
Առաջնորդներն ընդգծել էին իրենց ընդհանուր ուղիներն՝ ավելի լայն անվտանգության, տնտեսական և տեխնոլոգիական փոխանակումներին ուղղված աշխատանքներն, ինչպես նաև տարածաշրջանային ընդհանուր խաղաղության և կայունության հաստատման նպատակները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նախարար Գալանտին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել էին պահակային ծառայության հանդիսավոր արարողությամբ։ Հանդիպումը տեղի էր ունեցել Ադրբեջանի զոհված զինվորների հիշատակին նվիրված հուշակոթողին տեղի ունեցած պաշտոնական ծաղկեպսակի զետեղումից հետո։
Պաշտպանության նախարար Յոավ Գալանտ.
«Մեր այցն Ադրբեջան այս կոնկրետ ժամանակաշրջանում, երբ մեր տարածաշրջանն և աշխարհը բախվում են անվտանգության աճող թվով բարդ մարտահրավերների, արտացոլում է մեր համատեղ հանձնառությունը՝ մեր կապերը «հաջորդ մակարդակի» բարձրացնելու համար: Սա կայուն գործընկերության միայն սկիզբն է: Պաշտպանական, արդյունաբերական և ռազմական փոխանակումների ներուժը միայն աճում է։ Ադրբեջանը ոչ միայն ռազմավարական գործընկեր է, այլև ակտիվ գործոն՝ մեծ տարածաշրջանային ազդեցությամբ տնտեսական, էներգետիկ անվտանգության և այլ ոլորտներում» ։
Կողմերը մտքեր են փոխանակել ի հայտ եկած տարածաշրջանային մարտահրավերների շուրջ և քննարկել են համագործակցության ուղիները անվտանգության ընդհանուր սպառնալիքների պայմաններում։ Նրանք նաև վերանայել են պաշտպանական և արդյունաբերական համագործակցության ոլորտները՝ կենտրոնանալով Իսրայելի կառավարության կողմից համաձայնագրերի իրականացման ներուժի վրա, որոնք դրական ազդեցություն կունենան նոր ուժեր ստեղծելու և պաշտպանական նպատակների համար:
Երկխոսության ընթացքում նախարար Գալանը խոսել էր նաև Իսրայել պետության առջև ծառացած անվտանգության մարտահրավերների մասին՝ կենտրոնանալով իրանական սպառնալիքի վրա։ Նա ընդգծել էր, որ Իրանն իր միջուկային հավակնություններով սպառնալիք է ներկայացնում՝ իր տարածաշրջանային և գլոբալ հետևանքներով, ինչպես նաև իր կողմից հովանավորվող ահաբեկչության միջոցով:
Աղբյուրը՝
Իսրայելի կառավարության մամլո ծառայության, պաշտպանության նախարարության լուսանկարիչ Արիել Հերմոնի և նախարարության մամուլի և արտաքին գործերի խորհրդականի տրամադրած պաշտոնական հաղորդագրությունները:
Խմբագրության կողմից՝
Ապրիլին էր Բաքու այցելել Իսրայելի արտագին գործերի Նախարար Էլի Քոհենն ու կրկին խոսում էր Իրանի որպես տարածաշրջանային վտանգ հանդիսացող պետության դեմ Իսրայելի ու Ադրբեջանի համատեղ պայքարի մասին: Ասել կուզի, որ նոր 5-րդ սերնդի ռազմական արդի զինատեսակներ վաճառելով Ալիևին Նեթանյահուի վարչակազմը չի հրաժարվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու ծրագրից: Հունվարին լուրջ մտավախություններ կային, որ Ամերիկա-Իսրայելյան համատեղ ռազմական զորավարժությունների տրամաբանական շարունակությունն Իրանի վրա հարձակումը կլինի, սակայն ԱՄՆ-ից հասկացրեցին Բիբիին, որ Իրանի վրա հարձակում ԱՄՆ-ը չի նախտեսում, քանզի ՈՒկրաինական հիմնախնդիրն դեռ նոր փուլ է թևակոխել:
Այսօր վատառողջության պատճառով հիվանդանոց է տեղափոխվել Նեթանյահուն, ով ամեն կերպ ձգտում էր հանդիպում ունենալ ԱՄՆ-ի նախագահ Բայդենի հետ, ով մինչև օրս հրաժարվում է ընդունել Բիբիին Վաշինգտոնում հակաժողովրդավարական ռեֆորմներն ուժի ու իր իշխանության ճնշմամբ առաջ տանելու համար:
Մոտ տաս օր առաջ Գազայի գոտու Ջենին քաղաքում Իսրայելն անհամաչափ ռազմական օպերացիա իրականացրեց, որին հաջորդեցին ահաբեկչական հարձակումները:
Բիբին միշտ իր կառավարման տարիներին տարբեր ռազմական օպերացիաներ է կազմակերպում՝ ժողովրդի ուշադրությունը քաղաքական-տնտեսական ճգնաժամերից հեռացնելու համար: Նույն գործելաոճն ունեն աշխարհի այսօրվա բոլոր դիկտատորներն ու նմանատիպ ոչ լեգիտիմ իշխանության եկած երկրի ղեկավարները: Բիբին ճիշտ է իշխանության է եկել ընտրությունների արդյունքում, սակայն Իսրայելը թույլ չի տալիս ոչ մի միջազգային դիտորդի ներկայություն իր ընտրություններում ու հավատացեք եթե մեկ Եվրոպացի միջազգային դիտորդ ուղղակի գա ընտրատեղամաս, հաստատ մի քանի դեղահաբեր կընդունի:
Ինչևէ Իսրայելում շատ լուրջ տնտեսկան ու քաղաքական ճգնաժամ է, 100,000-վոր մարդիկ ցույցեր են անում ու հուլիսի 6-ի համաժողովրդական ընդվզումն իրենց վրա շատ լավ զգացին այն 84,000 ուղևորներն, որոնք այդ օրը ժամանեցին Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայան:
Մեր կարծիքով Ադրբեջանին կիբեր հարձակումների ոլորտում օգնելու, նոր արբանյակ պատրաստելու և նոր զինատեսակներ փոխանցելն իր գինն ունի ու հրեաներն բավական հաճախակի դարձած իրենց այցելությունների ժամանակ հիշեցնում են Ալիևին, որ այժմ իր հերթն է Իսրայելին աջակցել ու տարածքը տրամադրել ոչ միայն լրտեսության այլև Իրանի վրա հարձակումներ կատարելու համար: Ալիևն մեր համոզմամ իր թուրք գործընկեր Էրդողանի նման նույն խաղերն է ուզում խաղալ իր արտգործնախարարի բերանով մի քանի անգամ հայտարարելով, որ Ադրբեջանն իր տարածքն Իրանի վրա հարձակվելու համար չի տրամադրելու, սակայն հունվարին հիշում եք այն թատրոնը կազմակերպեցին Իրանի իրենց դեսպանատանն ու փակեցին դեսպանատունը՝ քանի որ վստահ էին, որ հրեաները հարվածելու են, սակայն այս հաշվարկները կանխեց ԱՄՆ-ն իր Իսրայել գործուղած պաշտպանական ոլորտի ներկայացուցիչների միջոցով:
Արդյո՞ք Բիբին որոշել է այս իրավիճակում կեղտոտ ջրում ձուկ որսալ, քանի ավելի լուրջ առողջական խնդիրներ չի ունեցել, այլ հարց է:
Արցախը շրջափակման մեջ է, Ռուսաստանն Արևմուտքի ջանքերը խաղաղ ճանապարհով Լաչինի միջանցքը բացելու դեմ օգտագործում է Արցախի բնակչությանը՝ Հայաստանի իշխանությունների դեմ ու բանակցային գործընթացը խաթարելու համար: Դեպի Արևմուտք «շրջված» Թուրքիան, որի հետ անցյալ տարի Իսրայելն իր հարաբերություններն վերականգնեց կողմ է Զանգեզուրի միջանցքի Ռուսաստանի ու Ադրբեջանի ծրագրերին, որն ավելի կուժեղացնի իր դաշնակիցներին Իրանի դեմ, որին դեմ է Պարսկաստանն ու ակամայից նոր պատերազմի ժամանակ արդեն միայն զուտ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի, որից արդեն կօգտվեն հրեաներն ու հարվածներ կհասցնեն Իրանի միջուկային գործարաններին:
Անընդհատ ծամծմվող «Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշում» նախադասությունը հեքիաթների ժանրից է, որովհետև այդ դեսպանատունը մարտից մինչև օրս չի գործում, դուռը փակ է, մարդ չկա: Սրանով հրեա պաշտոնյաները ընդգծում են իրենց հարաբերությունների նոր մակարդակի բարձրացնելու Բաքվի ջանքերը:
Հենց այս հաշվարկներից ելնելով էր, որ Գալանտը մեկնեց Բաքու ու նաև Ալիևի ականջները մասնակի քաշելու համար այսօր Ալիևին հուլիսի 18-ի փոխարեն կանչել են Բրյուսել: Նախաձեռնությունն ԱՄՆ-ի և Եվրոպական խորհրդինն էր: Սրանով Լաչինի միջանցքն Ալիևը չի բացի, բայց նոր պատերազմ չի սկսի մեր խորին համոզմամբ:
Կարծես պատմությունը կրկնվում է ու նույն «Կալցո օպերացիան» ու Արցախի շրջափակումը պատմության կրկնվող սպիրալի նման հետ է եկել, ուղղակի այս անգամ Արցախի իշխանություններն, որոնց ղեկավարներն ու պաշտպանության պատասխանատուներն շարունակում են գնալ ռուսական նավի հետևից ու կարծես մոռացել են ռուսների դեմ իրենց կռիվները: Իսկ Իսրայելն որպես հզոր տերություն, որն այսօր հայ ծախողներից գնում է հայկական հողերը Երուսաղեմում իր «գիշատիչ» քաղաքականությունն է շարունակում Կովկասում՝ էլ ավելի հզորացնելով «ՀԱՊԿ» – ի մեջ չգտնվող դիկտատոր Ալիևին ու իր կլանին՝ իր սեփական իրանական թեման փակելու համար: