Մեր մտորումները՝
Անցյալ տարի այս օրը շաբաթ էր ու հանգիստ քնած էինք ու 06։30֊ ին արթնացանք օդային տագնապի հուժկու ձայներից , հրթիռների պայթյունների ձայներից ու ժամեր անց պարզ դարձավ որ արթնացանք նոր ու արյունարբու իրականության մեջ։ Մեկ տարի շարունակվող պատերազմում սպանվել է 1685 մարդ որոնցից մեծ մասը անցյալ տարի հոկտեմբերի 7֊ին։ 101 մարդ գտնվում է գերության մեջ, որոնց մի մասը գուցե և արդեն կենդանի չեն։ Հոկտեմբերի 7֊ին արթնացանք ուրիշ պետության մեջ, կարծես նույն դրոշն էր, նույն շենքերը, բայց այլ էր իրականությունն ու այլ էին մարդիկ։ Գնում ես աշխատանքի տագնապի ձայների ներքո, աշխատանքի վայրում տագնապի ժամանակ պատահական անցորդների ու մարդկանց պատսպարում ու վերադառնալնալով տուն նույն տագնապը սրտումդ ընտանիքիդ հետ ես տագնապի ժամանակ իջնում ապաստարան։ Կարծես Կորոնայի համաճարագն էր կիսել կյանքը, բայց այստեղ վրա հասավ Հոկտեմբերի 7։ Ահաբեկչական այս հարձակումը քնած անմեղ մարդկանց վրա, նրանց տանջամահ անելն ու նրանց մեռած ու կիսամեռ մարմիններն Գազա տանելը, շատ թանկ գին արժեցավ։ Այսօր Իսրայելում սգո օր է ու իջեցված են բոլոր դրոշները, մեռելոց է։ Ողջ երկրի տարածքում տեղի են ունենում տասնյակ միջոցառումներ առանց քաղաքական գործիչների։ Այսօր դրանց դեմքերի կարոտը չենք, ոչ մի միջոցառման չեն հրավիրվել։ Ժողովուրդը պահանջում է Բիբիի կառավարությունից հենց հիմա հետ բերել նրանց։ Այսօր դեռ օրը չի վերջացել ու 100֊ից ավելի հրթիռ է արձակվել երկրի հյուսիսի վրա Հեզբոլլահի կողմից, հրթիռահարվեցին երկրի կենտրոնական քաղաքները Գազայի գոտուց, քիչ առաջ էլ Յեմենի Հութիներն էին բալիստիկ հրթիռներ ուղարկում։ Սկսվել է 3 Լիբանանյան պատերազմն ու Իրանի ու Իսրայելի միջև 《հրթիռային պինգ֊պոնգը》լավ տեղ չի տանում։
Այսպես էլ շարունակում ենք ապրել…….: