ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «ԻՍՐԱՅԵԼԱՀԱՅԵՐ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԱՐՏՅՈՄ ՉԵՐՆԱՄՈՐՅԱՆԻՑ

0
513

Հարգելի պարոն Սարգսյան:

Նախ օգտվելով առիթից ես  էլ խմբագրությանս անունից, որն այնքան էլ մեծ չէ,  շնորհավորում եմ Ձեզ անցած տոների կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ քաջ առողջություն, ընտանեկան երջանկություն ու անսահման համբերություն մեր հետ աշխատելու համար, թող հեղափոխությունից հետո ի վերջո հայ ժողովուրդն էլ մյուսների նման արժանավայել ապրելու հնարավորություն ունենա ու այդ գործում Ձեր աջակցությամբ մեծ դեր  կարող է խաղալ նաև Հայկական Սփյուռքն, որին պետք է նայել ոչ թե որպես դրամապա-նակի կամ համայնքներ ժամանած պաշտոնատար անձանց ավելի լավ պատիվների արժանացնելու միջոցի, այլ գործընկերոջ երբեմն էլ Ձեր օգնության կարիքն ունեցողի աչքերով: Իսրայելի հայկական համայնքը Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը տոնում է հին տոմարով՝ հունվարի 19 –ին  ու մեզանում նոր են ավարտվել տոնական օրերը, չնայած որ Իսրայելում ընդհանրապես քրիստոնեական տոները չեն տոնվում ոչ հին և ոչ էլ նոր տոմարներով, ուստի ընդունեք մեր ջերմ բարեմաղթանքները Սուրբ Երկրից ու պատասխան նամակիս ուշացման պատճառներից մեկն էլ մեր տոներն էին:

Մերձավոր Արևելքում 19-րդ դարի 60-ական թվականներին առաջինը տպարան ստեղծած Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանն այսօր դադարել է տպագրության խոշոր կենտրոնը լինելուց, իսկ հոգևոր գրականությունն ու «Սիոն» թերթն էլ չեն արտացոլում Իսրայելում ու Պաղեստինում ամեն րոպե փոխվող իրադրությունն ու խիստ կարիք էր զգացվում նոր ժամա-նակներում համայն-քային նորությունները ժամանակին ու ոչ աղավաղված տեղ հասցնել մեր ժողովրդին: Առաջինը արևելա-հայերենով ստեղծվեց «Նաիրի» միության ինտերնետ կայքն (խմբագիրնը կրկին ես եմ ու հիմնադիր-նախագահն եմ միության անփոփոխ արդեն 14 տարի), որը 2004թ.ից մինչև անցյալ տարի հոկտեմբերը մնում էր համայնքային միակ տեղեկատվական կայքն, որն իր հին և ռուսական սերվերների վրա գտնվելու պատճառով վերջնականապես վնասվեց ազերի հակերների կողմից ու երբևէ ֆինանսավորւմ չենք ունեցել որևէ մի աղբյուրից: www.nairi.do.am Կարողացել ենք վերա-կանգնել կայքի նորությունները, այժմ կայքը տեղափոխվելու է նոր դոմէյնի վրա www.nairi-israel.com Այն դեռ կառուցման փուլում է և պատրաստ կլինի մոտ երեք շաբաթից:

Երկրորդ լրատվական կայքը՝ www.armenia.co.il – է, որը կրկին Ձեր խոնարհ ծառայի նախաձեռ-նությամբ է ստեղծվել ու այն աշխար-հում միակ եբրայերեն, անգլերեն ու հայերեն եռալեզու կայքն է Իսրայելի բոլոր քաղաքացիների համար: Կրկին ներդրել եմ իմ սեփական միջոցներն, որոնց սղության պատճառով կայքը չի թարմացվել 2015 թվականից՝ պատճառն անգլերենից եբրայերեն թարգմանող թարգմանիչների չափազանց բարձր հոնորարներն են: Այն միակ կայքն է, որտեղ եբրայերեն ներկայացված է համառոտ թե Հայաստանի և թե Արցախի պատմությունը:

ՈՒնենալով տպագիր հսկայական ժառանգություն Իսրայելի թե հին ավանդական կուսակցություններն և թե Պատրիարքարանն, երբևէ ձեռնամուխ չեղան որևէ թերթի տպագրման ու երբ նման առաջարկությամբ հանդես եկա, դրական ընդունվեց, բայց որևէ աջակցություն չցուցաբերվեց, ուստի ընկերոջս զուտ տպագրական ու ողջ համայնքին անվճար բաժանելու փոստային ու ծանրոցային ծառայությունների ծախսերը հոգալու աջակցությունը ստանալուց հետո, ոգևորված  2014 թվականի  փետրվար ամսից սկսած տպագրեցի «Իսրայելահայեր» ամսաթերթի 43 համար, ասել կուզի 43 ամիս: Արդեն մեկ տարի է, ինչ թերթը ֆինանսների բացակա-յության պատճառով չեմ տպագրում, քանզի համայնքը գումար չունի, խոսքը մեր միության մասին է, իսկ Պատրիարքարանը կարող է աջակցել, բայց թե ինչու չի աջակցում, այլ խոսակցության թեմա է:

Անցյալ տարի նամակով դիմեցի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանին՝ խնդրելով օգնել ինտերնետային երկու կայք բացելու համար, սակայն մինչև օրս որևէ աջակցություն չեմ ստացել, չնայած որ ունեցել եմ բանավոր պայմանավորվածություն: Հասկանալով, որ նախարարությունը փակվելու է ու ունեք բազում խնդիրներ, այժմ կրկին սեփական միջոցներով այս անգամ ոչ թե տպագրական այլև ինտերնետային «Իսրայելահայեր» թերթի ստեղծման աշխատանքները սկսեցի: www.israelahayer.com  Կայքը դեռ պատրաստ չէ և այն հավանական է, որ պատրաստ կլինի մոտ երկու շաբաթից: Աշխատանքները դանդաղ են ընթանում սեփական զբաղվածությանս պատճառով:

Պատրաստ եմ համագործակցել ու բոլոր կայքերում, աշխատանքներն ավարտելուց հետո տեղադրել նաև Ձեր նախարարության մեր համայնքին ու սփյուռքին առավել հետաքրքրող տեղեկատվություն և նաև կշարունակեմ Ձեր կայքի համար տեղեկություններ տալ մեր համայնքի գործունեության մասին:

Հարգանքներով՝

«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր

Արտյոմ Չերնամորյան

29.01.19թ.