Կոմպոզիտորն երջանիկ է միայն այն ժամանակ, երբ կատարվում են իր գործերը, – Նուբար Ասլանյան

0
1195
Տատյանա Կլիմովիչը համերգի «հերոսների» հետ հարցազրույցից հետո, լուսանկարի հեղինակ՝ Սերգեյ Գելբարտ

Փետրվարի 24-ին, Հայֆա քաղաքի  «Աուդիտորիում» համերգային մեծ դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, հայֆայաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի թիվ 2, տրոմբոնի և նվագախմբի համար հեղինակած համերգի  համաշխարհային պրեմիերան՝ գրված Իսրայելի մշակույթի նախարարության պատվերով:

Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր Ռուսաստանից հրավիրված դիրիժոր Իգոր Սուկաչյովը, մենակատար՝ Դենիս Վուլլ: Հաջորդ օրնը՝ փետրվարի 25-ին տեղի ունեցավ երկրորդ համերգը նույն դահլիճում:

Տեղեկացնենք նաև, որ նույն կազմի համար գրված առաջին համերգի համաշխարհային պրեմիերան կայացել էր Երևանում՝ 2014թ.-ի հոկտեմբերի 31-ին, Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախմբի և նույն մենակատար Դենիս Վուլլի կատարմամբ՝ դիրիժոր Մաեստրո Էդվարդ Թոփչյանի գլխավորությամբ:

Սուրբ Երկրում միակ, ազգությամբ հայ  կոմպոզիտորի աշխատանքները շատ բարձ են գնահատվում Իսրայելում ու շատերը չգիտեն, որ Իսրայելի բանակի հրեա զինվորները շատ հպարտ ու խրոխտ քայլում են հայկական քայլերգերի տակ: