Երուսաղեմում մարտի 21 – ին հանդիսավորությամբ փակվեց երեք շաբաթ տևած «Հայերն Երուսաղեմի մեջ» խորագրով մշակութային փառատոնն, որն իր ծավալներով ու մասնակիցների թվով ամենաընդարձակն էր երբևէ կազմակերպված նմանատիպ փառատոնների շարքում: Այն անցկացվում էր արդեն երկրորդ անգամ ու ի տարբերություն անցյալ տարվա միջոցառումի, թե մասնակիցների թվով և թե հասարակական հնչեղությամբ, բացառիկ էր: Հիշեցնենք, որ մարտի 4-ին, փառատոնի բացման արարողությանը մասնակցեցին նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը: Նախարարի տեղակալն ասել էր թե, իր համար պատիվ է ներկա գտնվել նման փառատոնի հանդիսավոր բացմանն ու շատ ուրախ է, որ նմանատիպ ձեռնարկներն ավելի են խորացնում երկու ազգի մշակութային կապերը: Տեղեկացնենք, որ փառարոնի համերգաշարերն ու սեմինարներն տեղի ունեցան Երուսաղեմի բնության թանգարանում, որն Երուսաղեմում հայտնի է որպես «Վիլլա Արմենի» անունով, քանի որ տարածքը մինչև 1948թ.-ը պատկանել է մի հայ վաճառականի: Այս տարի ևս թե հայկական համերգներն, թե հայկական կերամիկայի ցուցահանդեսներն ու հայկական ճաշատեսակների ու դուդուկի սեմինարներն, երջանկահիշատակ հայ շանսոնյե Շարլ Ազնավուրին նվիրված հուշ երեկոն ու տասնյակ այլ միջոցառումներ կազմակերպվել էին Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի, քաղաքապետարանի, Երուսաղեմի Եբրայական համալսարանի ու համակարգող խմբի կողմից, որի ղեկավարն է Նաամա Ռինգելը: Նա մեզ փոխանցեց, որ հույսեր անգամ չէր փայփայում, որ Հայաստանից նման բարձրաստիճան դիվանագետներ կայցելեն, ինչպես նաև Երուսաղեմում նման հետաքրքրություն կլինի հայկական մշակույթի նկատմամաբ: 2 տարի առաջ Հայոց Ցեղասպանության ու Հրեական հոլոքոստի նշման տարելիցները համընկել էին, քանի որ հրեական օրացույցը փոփոխական է ու ապրիլի 24-ին զարմանալի զուգադիպությամբ երկու ճակատագրով նման ազգեր նշեցին իրենց ազգային ողբերգության տարելիցներն ու համակարգող խմբի ղեկավար Նաամա Ռինգելի և Հայոց պատրիարքարանի աջակցությամբ Երուսաղեմի բնության թանգարանում մեծ արարողություն էր անցկացվել, – պատմում է տիկին Ռինգելը:
– Երեկոն շատ հուզիչ էր, որի ավարտից հետո բնության թանգարանի տնօրինությունն էլ տեսավ, որ մեր խումբը լավ կապեր ունի Երուսաղեմի հայկական համայնքի հետ, ուստի առաջարկեց հայկական փառատոն անցկացնել ու արդեն երկրորդ տարին ավելի ընդարձակ կազմով անցկացնում ենք այս հայկական մշակութային տոնը, – ասաց տիկին Ռինգելը: Առաջին անգամ Հայաստանից էլ հայ աստղերի էին հրավիրել, ինչպիսիք են հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանն ու հայ հայտնի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը:
– Առաջին անգամն է, որ Հայաստանից մենք հրավիրում ենք արվեստագետների, մինչ այդ հայկական համայնքի հայ երաժիշտներն էին մասնակցում մեր միջոցառումներին, ինչպես նաև շատ հրեաներ, ովքեր կատարում են հայկական երաժշտություն և նաև հայերեն են երգում, – տեղեկացրեց Նաաման: Ստացել են բազմաթիվ առաջարկներ՝ ավելի ընդարձակելու և Երուսաղեմի սահմաններից դուրս բերելու հայկական փառատոններն՝ երկրի մյուս խոշոր հայաշատ կենտրոններում ևս անցկացնելու անհրաժեշտության հետ կապված:
Անհնար է Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշ երեկոների կազմակերպչի հետ զրուցելիս շրջանցել Իսրայելի Քնեսետի կողմից Հայոց Ցեղասպանության ճամաչման հարցը:
– Այս հարցում ես շատ եմ ամաչում ու հարյուրավոր մարդկանց եմ ճանաչում երկրում, որ իրոք շատ են ամաչում, որ Իսրայել պետությունը չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը: Եվ իսկապես շատ ամոթ է, մեծ բիծ է հատկապես մեր համար, քանի որ մենք էլ ենք նմանատիպ ցավալի պատմություն ունեցել, – եզրափակեց զրուցակիցս: