Սիրելի՛ հայրենակիցներ,
Ս.թ. հուլիսի 21-ից օգոստոսի 3-ը Երևանում իրականացվելու է Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը:
Դասընթացի մասնակիցները 14 օրերի ընթացքում հնարավորություն կունենան կատարելագործել իրենց գիտելիքներն ու հմտությունները համայնքների արդյունավետ կառավարման ուղղությամբ, զարգացնել սեփական կարողությունները՝
Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցերի, Հայաստան-Սփյուռք սահմանների վերացման, համահայկական միասնական օրակարգերի ձևավարման ոլորտում, ինչպես նաև՝ Սփյուռքի հայ երիտասարդությանը վերաբերող խնդիրների կարգավորման գործում:
Դասընթացը ներառելու է նաև հետաքրքիր հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր առաջնորդների, երիտասարդների հետ, ինչպես նաև այցելությու-ններ՝ պատմամշակութային և ժամանցային վայրեր։
Դասընթացի լեզուն հայերենն է։
Դասընթացների 14-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:
Ծրագրի վերաբերյալ մանրամասներին, ինչպես նաև հայտադիմումին կարող եք
ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով՝
https://docs.google.com/forms/d/1aESQxSckCJhdLeD3hDLxym8qxFIVdT3O3BIWA3x7210/viewform?fbclid=IwAR2a66yj-uI-0x45x8gxv_U-dlwEpwLg9xKQr4-hSi51AwyiWocl96EoDas&edit_requested=true
Դասընթացների մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետը՝
20.06.2019 թ. ժամը 24:00( երևանյան ժամանակով)
Մերձավոր Արևելքի բաժանմունք
Սփյուռքի նախարարությունՎազգեն Սարգսյան 3, Երևան, Հայաստանի Հանրապետություն
Հեռախոսներ՝ /+374 10/ 585601 /610/, /+374 60/ 500 630
/+374 10/ 589156