Հերթական միջադեպն Երուսաղեմի հայկական թաղամասում

0
715
Լուսամկարում՝ Հայոց Պատրիարքարանի մայրավանքի մուտքը

Հերթական միջադեպի մասին նույնիսկ չէինք էլ իմանալու, եթե չլիներ հունիսի 18-ին «Ջյուիշ Պրեսս» կայքում լույս տեսած հոդվածը «60 հայ հոգևոր վարժարանի սաներ փորձել են Լինչի դատաստանի ենթարկել  երկու հրեայի Շավուոտ տոնի նախօրեյին» խորագրով:

Հոդվածում գրված է, որ հունիսի 8-ին վարժարանի 60 սան հարձակվել են հայկական թաղամասում հրեաների վրա և այնքան են ծեծել նրանց մինչև նրանց շտապ օգնության մեքենայով չեն տեղափոխել հիվանդանոց: Այս հրեաների շահերի ներկայացուցիչ «Խանունու» իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Խայիմ Բլեյչերը այս պարբերականին հաղորդել էր, որ իբր հայերը այնքան էին հարվածել ու ծեծել հրեաներին, մինչև վարժարանի հոգևորականներից մեկը չէր կանգնեցրել Լինչի դատաստանը:

Անկասկած հետաքրքրիր էր, թե ինչ՞ու օրեր անց միայն, այն էլ նման կայքում Խայիմ Բլեյչերը տեղեկացնում է, թե գրավոր դիմել է ոստիկանության քննչական և հետախուզական բաժին՝ կոչ անելով ավարտին հասցնել իր պաշտպանյալների գործի քննությունը: Խնդրո առնչությամբ ոստիկանությունն որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: ՈՒշագրավն այն է, որ այս հոդվածի մեջ նկարագրված «անմեղ» հրեաները ծայրահեղ կրոնական օրթոդոքս համայնքի ներկայացուցիչներ են ու ոչ պատահաբար էին դիմել «Խանունու» իրավապաշտպան կազմակերպության օգնությանն, որը հենց այս օրթոդոքսների շահերն է պաշտպանում և զբաղվում է Իսրայելի քաղաքացիների շահերի պաշտպանությամբ, ովքեր հետապնդվում են իշխանությունների կողմից:

Ենթադրություններ ու եզրակացությունները թողնենք մեր ընթերցողին ու  այժմ պատմենք թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել ու հայերի արձագանքը կատարվածի առնչությամբ: Նախ Երոսաղեմի հոգևորականները հրաժարվեցին հարցազրույցներից՝ վկայակոչելով այն պաշտոնական պատասխանն, որը հրապարակելու էր Հայոց պատրիարքարանը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն այս օրթոդոքս հրեաները հայ ժառանգավորներին հանդիպել էին հենց վարժարանի մուտքի դարպասների մոտ ու մենակ չէին, բերել էին նաև մի մեծ շուն և տեսնելով նրանց թքել էին հայ սաների վրա, որն էլ  առաջացրել էր քաշքշոց ու հայերի թիվը ոչ թե 60 է եղել այլ մոտ մեկ տասնյակ քանզի ողջ ժառանգավորաց վարժարանը բոլոր դասարաններով 35 սան ունի, իսկ Սուրբ Հարության տաճար պատարագի ողջ վարժարանը անշուշտ չի գնում: Այս հրեաները այդ մեծ շան դնչկալն ու կապերն արձակելով  հրամայել էին հարձակվել հայերի վրա, իսկ վարժարանի տեսուչ Հայր Տաճատ վարդապետ Ծատուրյանը փորձել էր կանխել շան հարձակումը և թույլ չտալ որ ժառանգավորներին վնաս հասցնի, որի  արդյունքում նա վայր էր ընկել ու մեր ժառանգավորները նետվել էին  պաշտպանելու հոգևորականին ու մի քանի հարվածներ էին հասցրել այս երկուսին, որին նաև երրորդն էր միացել ու այս երրորդի մասին չի էլ խոսվում թերթում: Ծեծկռտուք էր տեղի ունեցել  և այս օրթոդոքսներից մեկի քթից արյուն հոսելուց հետո անմիջապես սրանք վազել էին հրեական ոստիկանություն հայերի դեմ բողոքելու, որտեղից էլ շտապ օգնության մեքենան օրթոդոքսներին տարել էր հիվանդանոց: Միջադեպից հետո մեր ժառանգավորներից մեկն էլ վնասվածք էր ստացել ու հայերն էլ դիմել էին բժշկի ու պարզվել էր, որ ձեռքի հատվածում նա սալջարդ էր ստացել ու ձեռքին բժիշկները գիպս էին դրել: Հայկական կողմն ևս դիմել էր նույն պահին ոստիկանություն կատարվածի առնչությամբ ու օր առաջ պատրիարքարանն ի պատասխան այս հոդվածի, թե ինչպես են 60 հայը ծեծել երկու հրեայի, անգլերեն լեզվով շատ լայնածավալ հայտարարությամբ հանդես եկավ: Նկարագրելով կատարվածը հայտարարության մեջ կարդում ենք՝ Ցավոք սրտի տասնամյակներ շարունակ որոշ հրեա կրոնական էքսրեմիստներ երբևէ չուզենալով ունենալ լավ ուսուցում՝ չեն հարգում և ընդունում Իսրայելի ներսում գոյություն ունեցող այլ քրիստոնեական համայնքներին: Չնայած այն հանգամանքին, որ Իսրայելի ոստիկանությունն անցյալում տեղեկացրել է հարյուրավոր նմանատիպ դեպքերի մասին, սակայն նման անբարենպաստ սոցիալական վարքագիծը երբեք չի դադարել խանգարել՝ տարբեր էթնիկ և կրոնական խմբերի խաղաղ գոյակցությունը: Երուսաղեմում ապրող հայերն օրինապաշտ և խաղաղասեր մարդիկ են ու իրենց լավ վարքագծի և լավ ուսուցման շնորհիվ, նրանք միշտ փորձում են խուսափել տարբեր կրոնական և էթնիկ խմբերի միջև խտրականության զգացումից:

Չնայած մեր բարի ու քրիստոնաեական վարքագծին, մենք հայերս Երուսաղեմի հայկական թաղամասում ներկայում և անցյալում նմանատիպ ոտնձգությունների զոհ ենք, – ասվում է հայտարարության մեջ: Նաև տեղեկանում ենք, որ ծայրահեղ կրոնական էքստրեմիստ այս հրեաների վատ վարքագծի ու հայ ժառանգավորների ու հոգևորականների վրա թքելու հարյուրավոր դեպքեր են ներկայացվել հրեական ոստիկանությանը, սակայն պատրիարքարանը դրանք չի հանրայնացրել բացառությամբ մի քանի միջադեպերի՝ հանուն երկու կրոնական խմբերի միջև ներդաշնակության պահպանության: Այնուամենայնիվ հեգնական է այն փաստն, որ այս ծայրահեղականները սեփական մեղքերը թաքցնելու համար առիթը բաց չեն թողնում և չեն խնայում ժամանակը՝ կեղծ ու ստահոդ լուրեր տարածելու և հասարակության ներկայանալ որպես իրենց վրա անհիմն հարձակումների զոհեր ու կարծիք ստեղծել, որ ոչ հրեաները ատում են նրանց, – ասվում է հայտարարության տեքստում: Նամակի վերջում էլ պատրիարքարանը առաջարկում էր, հանուն խաղաղ գոյակցության, բոլորին հիշեցնել և սովորեցնել, թե ինչպես վարվել և ինչպես հարգել այլ քաղաքացիներին՝ առնվազն բարեկամական հիմունքներով:  Ճշմարտության աչքերին նայելով պետք է փաստել, որ հազարամյակներ շարունակ Երուսաղեմը տարբեր կրոններ և էթնիկ խմբեր ունեցող միջազգային քաղաք է, ու մենք հավատում ենք, որ այն կմնա նույնը: Եկեք միասին աշխատենք, – եզրափակում է իր խոսքը պատրիրաքարանի դիվանատունը:

Հանուն արդարության պետք է փաստել, որ այս դեպքերը հակահայկական բնույթ չունեն ու ծայրահեղ օրթոդոքսները  թքում են գետնին ու բոլոր քրիստոնյա հոգևորականների վրա առանց տարիքային, ազգային ու նույնիսկ հոգևոր կարգավիճակը հաշվի առնելու և նմանատիպ դեպքեր շատ հաճախակի են հին քաղաքում տեղի ունենում: Միայն ապրիլ ամսին երկու դեպք հայկական թաղամասում էր տեղի ունեցել, ինչու հենց մեր թաղամասում են հաճախակի տեղի ունենում, քանզի այս ծայրահեղականները հայկական թաղամասի փողոցներով են գնում դեպի լացի պատ:

Այս հարձակումները ժամանակ առ ժամանակ հասարակության ուշադրության կենտրոնում են հայտնվում, քանզի ի տարբերություն մյուս հարանվանությունների, հայերը չեն հանդուրժում նման վերաբերմունք և պաշտպանում են սեփական իրավունքները:  Պետք է փաստել նաև, որ այս հրեաները բանակում չեն ծառայում և հենց ցույցերի ու բողոքների ակցիաների ժամանակ քարերով հարվածում են սեփական զինվորներին ու ոստիկաններին: վերջին միջադեպը Եվրատեսիլի շաբաթ օրը մեկնարկելու դեմ ուղղված նրանց բողոքն էր: Մեր տասնյակ հաղորդումներում բազմիցս անդրադարձել ենք այս խնդիրներին: Պատրիարքարանի պատասխանատուները մատնանշում են խնդրի լուծման երկու ճանապարհ, նախ հրեական կրոնական դպրոցներում՝ Յեշիվաներում պետք է մյուս կրոնների դեմ ատելություն սերմանելու փոխարեն հանդուրժողականություն սերմանել ու մարդասիրություն քարոզել և նաև Քնեսետ համապատասխան օրենքի նախագիծ պետք է մշակել ու ներկայացնել, որպեսզի օրինազանցներին քրեական պատասխանատվության ենթարկեն՝ նրանց՝ բանտարկելու կամ դրամական մեծ տուգանքներ գանձելու միջոցով: Քանի դեռ ոստիկանությունն աչք է փակում այս դեպքերի վրա և պատժում է նրանց միայն արգելելով մեկ շաբաթ հին քաղաք աղոթելու գնալ, նման անախորժություններն ու կրոնական անհանդուրժողականությունը չի վերանալու:

Աղվյուրները՝

www.jewishpress.com

Ներբեռնել Պատրիարքարանի պատասխանը՝

Սեղմել այստեղ