Իսրայելում հաջորդ տարեսկզբին Հայաստանը դեսպանատուն կբացվի

0
636
Քաղաքագետ Ալեքսանդր Ցինկեր
Քաղաքագետ Ալեքսանդր Ցինկեր, լուսանկարը նրա ֆեյսբուքյան էջից

Հաջորդ տարվա սկզբին Հայաստանն Իսրայելում իր դեսպանատունը կբացի: Այս պահին դեռ կոնկրետ ժամկետներ չեն մատնանշվում, բայց ինչպես տեղեկացրեց օրեր առաջ Հայաստանից վերադարձած՝ «Ընտրական գործընթացների միջազգային ինստիտուտի Արևելյան Եվրոպայի երկրների բաժնի ղեկավար, Քնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերն, աշխատանքներն ընթանում են: Հիշեցնենք, որ այս տարի մարտի սկզբին Իսրայել էր ժամանել Հայաստանի արտգործնախարարության պատվիրակությունը:

Հայաստանն այժմ քննարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը երկու երկրների միջև հարաբերությունները «հաջորդ, ավելի բարձր մակարդակի » բերելու համար, – Ջերուսալեմ փոստին ասել էր Հայաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն, ով բարձրաստիճան պատվիրակությամբ եռօրյա այցով ժամանել էր Իսրայել: Պատվիրակության կազմում էին  նախարարի խորհրդական Յուրի Բաբախանյանն,  Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և Լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը՝ նստավայրը Երևան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը:

Ճիշտ է Հայաստանում էլ մարդիկ հանգստանում են, սակայն մի շարք կարևոր հանդիպումներ պարոն Ցինկերն ունեցել էր ու Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և Լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի հետ, նստավայրն Երևան, քննարկել էին հայ – հրեական հարաբերությունների զարգացման հետագա հեռանկարները:

– Մենք քննարկել ենք իրավիճակն և որքան ես հասկացա հաջորդ տարվա սկզբին Իսրայելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության դեսպանատունը բացել: Այդ փաստը հաստատեցին Երևանում նաև Զբոսաշրջության զարգացման պետական կոմիտեից, – մեր ռադիոկայանին փոխանցեց հրեա քաղաքագետը:

– Դրա հետ կապված  ես կարծում եմ, մեծ ծրագրեր կան հարաբերությունների զարգացման համար և շատ հնարավոր է, որ Իսրայելում կստեղծվի հայկական մշակույթային կենտրոն և զուգահեռաբար Հայաստանում կստեղծվի հրեական մշակութային կենտրոն, – տեղեկացրեց պարոն Ցինկերը:

Զբոսաշրջության բնագավառում բացի պետական մարմիններից նաև մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ էր հանդիպել ու փաստեց, որ այս տարի զգալի ավելացել է հրեա զբոսաշրջիկների թիվը Հայաստանում: Օդանավերը լի են մեծ խմբերով: Օդանավակայանում 57 ռուսալեզու  զբոսաշրջիկից կազմված մի խմբի էր հանդիպել:

Վերջին ժամանակներս հրեական խանութներում ավելացել է հայկական ապրանքների տեսականին, որը չի կարող չուրախացնել: Նախկին իշխանությունների օրոք գրեթե մեկ երկու ապրանքատեսականուց զատ հայկական ապրանք չէիր գտնի Իսրայելում:

– Մեծ հաշվով հիմնական շարժիչ ուժն ոչ թե Հայաստանի կառավարությունն է, այլ այն գործարարներն են, որոնք լավ գիտեն Իսրայելի շուկան: Ես նույնպես տեսնում եմ  Իսրայելի խանութներում հայկական ապրանքներ, իհարկէ ցանկալի է ավելի շատ տեսնել, ինչպես նաև հրեական քիմիական արտադրության և մեռյալ ծովի ապրանքատեսականին է ավելացել Հայաստանում,- կարծիք հայտնեց նա:  Տնտեսական համագործակցության հեռանկարները մեծ են և զրուցակցիս համոզմամբ սեպտեմբերին երբ կայանան Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու ձևավորվի նոր Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբն, այն ժամանակ կսերտանան նաև խորհրդարանական հարաբերութ-յունները: Ինչ վերաբերում է  Հայաստանի դատական համակարգում առաջացած խնդիրներին, ապա ասաց թե օտար երկրի քաղաքացին չի կարող խորհուրդներ տալ, բայց լավ կլինի, որ նոր իշխանությունները վեթինգի ու համակարգում արմատական փոփոխությունները շատ զգույշ անցկացնեն:

– Որքան ես եմ հասկանում մի կողմից գաղափարը լավն է, որ նոր իշխանություններ են եկել, նոր կառուցվածքներ ու համակարգեր են լինելու, բայց այս ամենը վերաբերում է մարդկանց: Որքան արագ, գրագետ և արդարացի կանցկացվեն, դա կախված է ներկայիս հայաստանի իշխանություններից: Քաղաքագետը կարծում է, որ կարելի է վերցնել մի շարք Եվրոպական երկրների հաջողված օրինակները: