«Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում 2019 թ․ հուլիսի 26-ին հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը պատասխանեց «Նոյյան Տապան» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանի բարձրացրած հարցերին։
Հարցերը վերաբերում էին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ձեւավորման աշխատանքներին ու նպատակներին, Հայերի իրավունքների վերաբերյալ 1918-1920 թթ․ կայացված որոշումներին, հայերի իրավունքների հետապնդման աշխատանքներին, մասնավորապես. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կողմից 2018 թ․ ընթացքում ՄԱԿ-ին ուղղված երեք դիմումնագրերին՝ ՄԱԿ-ին անդամակցության, Վիլսոնի Իրավարար վճռի կյանքի կոչման ու իրականացման և Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիայի ապառազմականացման վերաբերյալ։ Հարցազրույցը շարունակություն է ունենալու և վերաբերելու է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ապագա ծրագրերին ու անելիքներին։
Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) աշխատանքներին կարող եք հետեւել հետեւյալ պաշտոնական կայքերի միջոցով․
Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կառավարության պաշտոնական կայք — http://gov-wa.info
Արևմտյան Հայաստանի Ազգայի ժողովի (Խորհրդրանի) պաշտոնական կայք — http://parliament-wa.info
Արևմտյան Հայաստանի հայերի ինքնության և քաղաքացիության գրանցման պաշտոնական կայք —
http://citizenship-western-armenia.info
Հաղորդումը հեռարձակվեց Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, Ֆրեզնոյի «Նուռ» հեռուստատեսությամբ, առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։