Հարգելի տիկին Օդրէ Ազուլէ
Թույլ տվեք Ձեզ հայտնել իմ խորին հարգանքը եւ մեկ անգամ եւս հաստատել, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականի մարտի 20-ին ճանաչել ու վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կանոնադրությունը, ամբողջովին ընդունում է կազմակերպության հայտարարած սկզբունքներն ու նպատակները, այն է․ «․․․նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով, նպատակ ունենալով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ հռչակված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ապահովման, բոլոր ժողովուրդների համար, առանց ռասայի, սեռի, լեզուի կամ կրոնի տարբերակման»:
Հարգանքով եմ վերաբերվում Ձեզ եւ Ձեր աշխատանքին: Ձեր շնորհիվ իրականացվում են շատ կարեւոր աշխատանքներ պահպանելու համար մարդկության մշակութային, թե նյութական, եւ թե ոչ նյութական ժառանգությունը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած կոնվենցիաների շնորհիվ միջազգային հանրությունը միավորվում է հասնելու համար ընդհանուր նպատակների, պահպանելու մարդկության մշակութային ժառանգությունը:
Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ խորապես հիասթափված եւ զարմացած եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանի անցկացման նպատակով երկրի ընտրությամբ, որը տեղի ունեցավ 2019 թվականի հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 10-ը Ադրբեջանի Հանրապետությունում, Բաքվում: Նստաշրջանը քննարկում էր Համաշխարհային ժառանգության օբյեկտների պահպանության վիճակը եւ ընդգրկում նոր օբյեկտներ Համաշխարհային ժառանգության ցուցակում: Ես կասկածում եմ Ձեր աշխատակիցների իրազեկության վերաբերյալ, որոնք պետք է ուսումնասիրեին այն երկիրը, որտեղ նրանք պատրաստվում էին անցկացնել 43-րդ նստաշրջանը:
Ադրբեջանի Հանրապետությունը, պետություն է, որի կառավարությունը ավերել է եւ շարունակում է ոչնչացնել բազմաթիվ հին հուշարձաններ, եկեղեցիներ, հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը: Այս ամենի վերաբերյալ խոսուն օրինակ է Ադրբեջանի Հանրապետության, Արցախի եւ Նախիջեւանի տարածքում գտնվող 89 միջնադարյան հայկական եկեղեցիների, 5480 խաչքարերի եւ 22,700 գերեզմանների ոչնչացումը, այդ թվում՝ Ագուլիսում 400 խաչքարերի եւ 2005 թ. Նախիջեւանում Ջուղայի հազարավոր միջնադարյան բնօրինակ եւ հնագույն խաչքարերի ոչնչացումը:
Վերոնշյալի առնչությամբ անհասկանալի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիրքորոշումը նստաշրջան եւ այլ միջոցառումներ անցկացնել երկրներում, որոնց կառավարությունները չեն խոչընդոտում մշակութային հուշարձանների ոչնչացմանը: Դեռ բոլորովին վերջերս ամբողջ աշխարհը սգում էր Պալմիրան եւ այժմ ամբողջ աշխարհը վերականգնում է այն, ինչ դեռեւս հնարավոր է վերականգնել բարբարոսական գործողություններից հետո:
Ցավոք, մեր հուշարձանները վերականգման ենթակա չեն: Նրանք ոչնչացվում են, ջնջվում են, փոշու վերածվում: Բազմաթիվ պատմաբաններ եւ լրագրողներ հաստատում են այն եզրակացությունը, որ Ադրբեջանում տարբեր գործիչներ զբաղված են մեկ ուրիշի պատմական եւ մշակութային ժառանգության յուրացման եւ կեղծման մեջ `լինեն դրանք խորհրդանշաններ, երաժշտություն, խոհանոց, կիրառական արվեստ, ճարտարապետություն… եւ պատմություն: Ադրբեջանի Հանրապետության կառավարության կողմից այս խախտումների եւ հանցագործությունների նկատմամբ պատշաճ իրավական գնահատական եւ հակադարձում չկա: Դեռեւս չկա եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
Տիկին Ազուլէ, Դուք կոչ եք անում հարգել Համաշխարհային ժառանգության մասին կոնվենցիաների ոգին, որպես միասնության շարժիչ ուժ, բայց Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունը անտեսում է դրանք: Այլ կերպ ինչպե՞ս բացատրել այդպիսի անհերքելի հակաքաղաքակրթական վերաբերմունքը այլ երկրների եւ ժողովուրդների մշակութային ժառանգության նկատմամբ: Ոչ այլ կերպ, քան ջգտում ջնջելու հիշողությունը մի ժողովրդի վերաբերյալ, որն ապրել ու ստեղծագործել է այս հողում։ Եվ, կարծես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատակիցները դրա մասին չգիտեն:
Ես ուզում եմ հիշեցնել Ձեր խոսքերը, որոնք հնչել են նստաշրջանի բացմանը, որ ժառանգությունը երբեք չպետք է գործածվի հասարակությունը բաժանելու կամ մեկ խմբի հիշատակը մյուս խմբի դեմ օգտագործելու նպատակին։ Ընտրելով մի երկիր, որը ոչնչացնում է մեկ այլ ժողովրդի մշակութային ժառանգությունը, դուք ինքներդ հակասում եք Ձեզ:
Որպես մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչ, ես համոզված եմ, որ մեր ազնիվ, ճշմարիտ եւ անկաշառ ու բարձր առաքելությունից է կախված նաեւ, ինչպես երկրների վարած քաղաքականությունը, այնպես էլ ժողովուրդների միջեւ հարաբերությունների կարգավորումը եւ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանումը՝ հաջորդ սերունդների համար:
Ձեր խոսքում հիշեցրիք վստահության մասին․ «Համաշխարհային ժառանգության մասին» Կոնվենցիան համընդհանուր բարիքի շուրջ երկխոսության համար նախատեսված մի քանի ֆորումներից մեկն է, որ դրա իրականացումը ղեկավարվում է գիտական փորձով, որն ապահովում է վսահությունը նրա նկատմամբ»:
Կարծում եմ խելամիտ կլինի Ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ մի երկրի ընտրությունը եւ հանդիպումներ ու նիստաշրջան այդ երկրում անցկացնելու փաստը, որտեղ դե ֆակտո էթնիկ հայերի համար մուտքն արգելված է, անկախ նրանց քաղաքացիությունից, եւ դա կարող է հանգեցնել քրեական հետապնդման եւ բանտարկության՝ լրագրողներին, գիտնականներին, հասարակական գործիչներին եւ շարքային մարդկանց, ովքեր ծագումով հայ են, զրկում է նման միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից:
Նման տարօրինակ եւ վատ մտածված ընտրությունը հանդիսանում է իրավունքների շատ ակնհայտ ու անմիջական սահմանափակում եւ անթույլատրելի է, ինչպես իրավական, այնպես էլ էթիկական տեսանկյունից:
Հուսով եմ, որ Դուք եւ Ձեր գործընկերները կքննարկեք ներկայացված բոլոր փաստարկները եւ հիմնավորված ու ողջամիտ որոշում կկայացնեք, որպեսզի հետագայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո կազմակերպված նստաշրջաններն ու միջոցառումները չկատարվեն այնպիսի երկրներում, որտեղ խախտվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ «Համաշխարհային ժառանգության մասին» Կոնվենցիայի հիմնական սկզբունքները, որտեղ մարդկության մշակութային ժառանգության պահպանման փոխարեն, դրանք պաշտպանված չեն ինչպես հարկն է եւ նույնիսկ ոչնչացվում են:
Խնդրում եմ Ձեզ ստուգումներ անցկացնել կապված Ադրբեջանի Հանրապետության եւ այլ երկրների ընտրության վավերականության հետ, որոնք բացառում են այլ ազգությունների ներկայացուցիչների մասնակցությունը միջոցառումներին:
Հարգանքներով,
Յուլիա Գյուլոյան,
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Մշակույթի նախարար
22.07.2019 թ․