Ապրիլի 24 – ին Հայֆայում առավոտյան ժամը 10 – ին ի համերաշխություն հայ ժողովրդին՝ ղողանջեցին բոլոր հարանվանությունների եկեղեցիների զանգերը

0
541
Հայֆայի և հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ , Տեր Տիրայր քահանա Հովակիմյանը Սուրբ Եղիա եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ

Ապրիլի 24 -ին առավոտյան ժամը 10:00-ին Երուսաղեմի հետ միասին, հյուսիսային Հայֆա քաղաքի ոչ միայն հայկական Սուրբ Եղիա, այլև բոլոր հարանվանությունների՝ հույն, լատին, անգլիական, հույն կաթոլիկ ու մարոնիթ եկեղեցիներն իրենց զանգերը հնչեցրին՝ վկայակոչելով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, որով նաև հայտնեցին իրենց զորակցությունը հայ ժողովրդին: Համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանը եկեղեցում բարեխոսական կարգ անցկացրեց՝ նվիրված Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին, որից հետո տեղի ունեցավ նաև պսակադրության արարողություն: