ՀՀ դեսպանի և հյուպատոսի հանդիպումները հայֆայահայերի հետ

0
564
Լուսանկարում՝ Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն ու Հայֆայի և հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանը
Լուսանկարում՝ Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն ու Հայֆայի և հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանը

Օգոստոսի 28-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի նախաձեռնությամբ նորաբաց Հայատանի դեսպանատանը Թել Ավիվում կազմակերպվել էր ընդունելություն, որին մասնակցել էին Հայֆայի և հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը: Իսրայելում ՀՀ նորանշանակ դեսպան պարոն Արմեն Սմբատյանին և հյուպատոս տիկին Անի Խլղաթյանին հոգևոր հովիվն ու Հայֆայի հայկական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել էին եկեղեցաշեն ու համայնքաշեն աշխատանքներն:

Սեպտեմբերի 11 – ին պատասխան այցով Հայֆայի Արարատ ակումբ այցելեց ՀՀ դեսպանն ու հյուպատոսը: Մյուս համայնքների հետ հանդիպումների նման մեր երկրի դեսպանը ներկայացրեց դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու անհրաժեշտությունն Իսրայելում ու մատնանշեց մի շարք կարևոր ծրագրեր: Հինգ տասնյակ համայնքային ներկայացուցիչները՝ Հայֆայի ու հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորությամբ շնորհակալություն հայտնեցին դեսպանին ու հյուպատոսին այցելության համար և  բարձրացրեցին բազմաթիվ հիմնահարցեր՝ կապված ՀՀ քաղաքացիության, զինվորական ծառայության, մշակույթի և այլ թեմաների հետ: Հանդիպման վերջում հոգևոր հովիվն իր ու համայնքի անունից հաջողություն մաղթեցին այս կարևոր ու պատասխանատու առաքելութեան համար՝ հույս հայտնելով, որ ապագայում տարիների կուտակած խնդիրները Հայաստանի դեսպանատան բացումով վերջապես իրենց լուծումը պետք է ստանան: