Հունվարի 4-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարան այցելեց Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովը

0
401
Լուսանկարում՝ Իսրայելում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիզաոր  դեսպան  Անատոլի Վիկտորովն Երուսաղեմի Հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ
Լուսանկարում՝ Իսրայելում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիզաոր  դեսպան  Անատոլի Վիկտորովն Երուսաղեմի Հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ
Հունվարի 4-ին, Երուսաղեմի Հայոց պատրիարքարան այցելեց Իսրայելում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիզաոր  դեսպան  Անատոլի Վիկտորովն և հանդիպեց Երուսաղեմի Հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:
Հանդիպման ընթացքում պարոն Վիկտորովը Պատրիարք Սրբազանին փոխանցեց Ռուսաստանի Դաշնության նախագահ  Վլադիմիր Պուտինին ուղղած իր 20 նոյեմբեր, 2020 թվակիր նամակի պատասխանը, որի բովանդակությունը հետևյալն է.
Նախագահի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ձեր 20 նոյեմբեր, 2020 թվակիր նամակի համար:
Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ նամակում տեղ գտած ձեր նկատառումները հաշվի են առնվել:
Առանձնաբար ուզում եմ ընդգծել, որ ռուսական ղեկավարությունը հատուկ հսկողության տակ է պահում փախստականների ապահով վերադարձը իրենց բնակարաններ, Լեռնային Ղարաբաղի շրջանում գտնվող մշակութային և կրոնական հուշարձանների պաշտպանությունը, ինչպես նաև այս շրջանի կարգավիճակի կարգավորումը, երբ դրա պայմանները հասունանան:
Աղբյուրը՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյան