Հայ համայնքը հին տոմարով նշեց Ամանորն ու Սուրբ Ծնունդը

0
757
Լուսանկարում՝ Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը թափորով
Լուսանկարում՝ Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը թափորի գլխավորությամբ

Հայաստանից Իսրայել մշտական բնակության տեղափոխված նախկին հայաստանցիները Ամանորն ու Սուրբ Ծնունդը նախ նշում են նոր տոմարով ինչպես հայրենիքում, իսկ այնուհետև էլ երկրի հայկական համայնքի հետ միասին արդեն հին տոմարով են տոնում:

Հին Երուսաղեմում էլ ավանդաբար հունվարի 13-ին արդեն տոնական է ու տարեմուտն առանձնակի ցնծությամբ է տոնվում: Ցավոք սրտի Իսրայելն աշխարհում այն եզակի պետություններից է, որ անկախ տարին փոխվելուց այստեղ հունվարի սկիզբն աշխատանքային է ու չի առանձնանում: Միայն որոշ քաղաքներում տեղադրված եղևնիներն են, որ հիղեցնում են մարդկանց տոների մասին: Ինչ վերաբերում է Սուրբ Ծննդյան տոներին, ապա փաստացի մեզանում կրկնակի է տոնվում և հունվարի 6 – ին  և 18 – ին: Դե տրամաբանորեն մարդիկ Սուրբ Ծննդյան պատգամն են միմյանց փոխանցում ու երեկոյան տոնական սեղանների շուրջ հավաքվում:

Հունվարի 18 – ին հարյուրամյակներ շարունակ հայկական համայնքը մեծ շուքով է տոնում Սուրբ Ծնունդը Բեթղեհեմում: Նախ Իսրայելի տարբեր շրջաններից հայերն ավտոբուսներով առավոտյան ուղևորվում են Պաղեստինի Բեթղեհեմ քաղաք, որտեղ էլ Սուրբ Ծննդյան տաճարի մոտ սպասում մեր պատրիարքի գլխավորած թափորին:

Լուսանկարում՝ Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը արաբ պատվիրակների ընդունելության ժամանակ

Բեթղեհեմում ազգությամբ արաբ քրիստոնեական համայնքների սկաուտներն ու Պաղեստինյան իշխանությունները մեծ շուքով դիմավորում են մեր հայ սկաուտների ու հրեական ոստիկաններին շքեղ նժույգների վրա նստած խմբին,  որոնց հաջորդում է մեր հոգևորականների թափորը՝ Պատրիարք հոր գլխավորությամբ: Մուտք գործելով վանքի հայկական մաս տեղի է ունեն  պաշտոնական ընդունելություն և իր խոսքով է հանդես գալիս Հայոց պատրիարքը շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամբ և հակամարտող կողմերին էլ մաղթելով խաղաղություն: Սովորաբար Պաղեստինի նախագահի ներկայացուցիչն էլ է ելույթ ունենում և շնորհավորում հայերին:

Փոքր ընդմիջումից հետո սկսվում են եկեղեցական հիմնական արարողություններն, որոնք դադարներով տևում են մինչև հաջորդ օրն առավոտյան:

Սակայն այս տարի Իսրայելի կառավարությունը բացառիկ սահմանափակումների ու կարանտինի պայմաններում ստիպեց մարդկանց չհավաքվել, հյուր չգնալ ու չտոնել Ամանորն ինջպես հարկն է: Հրեական ողջ տոները մարդկանց լոկդաունի  մեջ պահած Նեթանյահուի կառավարությունը չէր կարող նվեր անել քրիստոնյաներին, նամանավանդ պատրաստվում են նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ուստի հավաքների ու փակ տարածքներում հավաքվելու սահմանափակումները տարածվեցին քրիստոնեական եղեղեցիների ու հավատացյալների վրա նույնպես:

Ըստ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հունվարի 18 – ին եկեղեցական սահմանափակ թափորը՝ Պատրիարք Սրբազան Հոր հանդիսապետությամբ նախ դիմավորվեց Մար Ելիաս վանքի բակում՝ Բեթղեհեմի փոխքաղաքապետի, Բեիթ Սահուրի եւ Բեիթ Ջալայի քաղաքապետների կողմից, որից հետո առաջնորդվեց դեպի Բեթղեհեմ, որտեղ դիմավորվեց Բեթղեհեմի քաղաքապետի, Կառավարչի, Ոստիկանապետի, և Պաղեստինի Կրոնից ու Զբոսաշրջության նախարարների կողմից: Դիմավորման արարողութունից հետո տեղի ունեցավ հանդիսավոր մուտք դեպի Ծննդյան տաճար:

Ժամը 14:00-ին Միաբանությունը հրաշափառ մուտք գործեց Ծննդյան Տաճար, որին հաջորդեցին Երեկոյան Ժամերգութունն և Ճրագալուցի պատարագը:

Տեղեկատվությունը վերցված է դիվանապետի ֆեյսբուքյան էջից:

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս