«Հայասա. Աստվածների երկիրը» գրքի հասույթը կուղղվի Արցախյան վերջին պատերազմի հաշմանդամներին:

0
389

Հարգելի ընկերներ 20.3.21թ.-ին, շաբաթ օրը  Սուրբ Նիկողայոս վանքում տեղի ունեցավ «Հայասա. Աստվածների երկիրը» գրքի շնորհանդեսը: Գրքի վաճառքից ստացված շահույթը կուղղվի Արցախյան վերջին պատերազմի հաշմանդամներին: Նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել գիրքը, կարող են դիմել երկրի մի շարք քաղաքներում ապրող մեր համայնքային ներկայացուցիչներին:

ԳՐՔԻ ԱՐԺԵՔԸ 110 ՇԵԿԵԼ Է:

ՈՒրբաթ և շաբաթ օրերին գիրքը կարելի է գնել Սուրբ Նիկողայոս վանքում: Պետախ Տիկվա քաղաքում գրքի հեղինակ ՝ Դավիթ Գալֆայանից  (0543999181) կամ Արտյոմ Չերնամորյանից (0548082735): Ռոշ Հա-Այնում դիմել՝ Ռոբերտ Օհանյանին (0545597113): Հոդ Հաշառոնում ՝ Սմբատ Մխիթարյանի «Դիզել կենտրոն» ավտոտեխսպասարկման ձեռնարկությունում (0523364774): Այլ քաղաքներից ձեռք բերելու համար խնդրվում է զանգահարել գրքի հեղինակին: Կարվի հնարավորը մեր քաղաքացիների համար գիրքը հասանելի դարձնելու համար:  Մեր բարեգործական ծրագրերը  շարունակական են լինելու: Կան շատ հաշմանդամ ու կարիքավոր մարդիկ, ովքեր մեր օգնության կարիքն ունեն: Եկեք օգնենք նրանց միասին:

«Իսրայելահայեր» թերթի խմբագրությունը շնորհավորում է Դավիթ Գալֆայանին նման գեղեցիկ նախաձեռնության համար և մաղթում նորանոր ստեղծագործական նվաճումներ: