Հունվարի 10 – ին Հայաստանի կոմպոզիտորների միության պաշտոնական կայքում տեղադրվեց մի հայտարարություն՝ Հայտարարվում է կոմպոզիտորների մրցույթ խորագրով:
Հայաստանի կոմպոզիտորների միության և «Քառորդ Տոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ հայտարարվում է կոմպոզիտորների մրցույթ, որին կարող են մասնակցել ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բնակվող կոմպոզիտորները (տարիքային սահմանափակում չկա): Ամբողջությամբ նյութին կարելի է ծանոթանալ այս հղմամբ: Հայտարարվում է կոմպոզիտորների մրցույթ | ՀԿՄ (composers.am)
Նախքան իմ այս համոզվածությունն ու տրամաբանական ենթադրությանն անդրադառնալը՝ կապված Սփյուռքում բնակվող ՀՀ քաղաքացի կոմպոզիտորների միության անդամ կոմպոզիտորներին արհամարհելու հետ, ասեմ որ «Իսրայելահայեր» ամսաթերթն, որը հիմնադրվել է 7 տարի առաջ՝ ցայսօր արևելահայերեն լեզվով միակ ու անկախ լրատվամիջոցն է Իսրայելում: Մեր համար ամենակարևորը առավելագույնս անաչառ ու ճշգրիտ տեղեկություններ տարածելն է:
Պատահաբար ֆեյսբուքում կարդացի Իսրայելի և ՀՀ կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի գրված հոդվածն «ՀԱՅԿԱԿԱՆ ՖԱՇԻԶՄ ԱՐՎԵՍՏԻ ՄԵՋ» խորագրով: Նա անդրադարձել էր ՀՀ կոմպոզիտորների միության ու «Քառորդ Տոն» ՀԿ-ի նախաձեռնությանն առանց միության անդամ կոմպոզիտորներին ներգրավելու մրցույթին՝ խոսելով ոչ իրենց կամքով ավելի քան մեկ միլիոն Հայաստանցու Հայրենիքից հեռանալու փաստին նշելով որ մեջբերում եմ՝
– Մրցույթը ունի պայման , որ Փառատոնին «կարող են մասնակցել ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բնակվող կոմպոզիտորները (տարիքային սահմանափակում չկա)»
ԱՅՍԻՆՔՆ,ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԴՐՍԻՑ,ԿՈՒԶԵ ԱՍԵԼ՝ ԼՔՈՂՆԵՐԸ….ՄԵԿԸ՝ ԵՍ, ԵՒ ԻՄ ՆՄԱՆ ԷԼԻ ՄԱՐԴԻԿ.
Հայկական ասացվածք կա՝ ԷՇԸ ՉԾԵԾՈՂԸ ՓԱԼԱՆՆ Է ԾԵԾՈՒՄ. Տո այ դժբախտներ.
Դուք չգիտե՞ք, թե ինչու մարդիկ իրենց տուն տեղ, հարազատների գերեզմաններ թողած,արցուքն աչքերին հեռացան տնի՞ց…
Այ ողբերգություններ՝ հիմա մի քիչ աքից դուրս եք եկել «մարդ դարձել» ու զզվանքով եք նայում հեռացողների՞ն, հեռացողներ, որոնք հեռանալուն պես նոր երկրում աղ ու քրտինքով աշխատած վաստակի մի մասը ուղարկում էր Հայաստանում մնացած իր բարեկամին, որ նա գոյատեւեր:
Նամակի ողջ բովանդակությունը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԱՇԻԶՄ ԱՐՎԵՍՏԻ ՄԵՋ: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10221913122001930&id=1375486936
24 – ամյա լրագրողական գործունեությանս ընթացքում երբևէ նամակ չէի ուղարկել ՀՀ կոմպոզիտորների միություն ու առաջին անգամ, որպես «լքող» որոշեցի ես էլ հետաքրքրվեմ թե ո՞րն է պատճառն, որ «դրսի» կոմպոզիտորներին չեն ընդգրկել ու 3 հարց ուղղեցի ՀԿՄ նախագահ պարոն Արամ Սաթյանին:
- կցանկանայի իմանալ, թե որքա՞ն կոմպոզիտոր կա Ձեր միությունում, որոնք ՀՀ քաղաքացի լինելով հանդերձ ապրում են Սփյուռքում
- նմանատիպ փառատոններն ինչու են կազմակերպվում միայն ՀՀ կոմպոզիտորների համար, եթե ունենք Սփյուռքում բազմաթիվ կարկառուն ու տասնյակ երկրներում կատարված կոմպոզիտորներ, որոնք դուրս են մնում նման փառատոններից ու վստահաբար կհրաժարվեին հոնարարներից հոգուտ Հայաստանի կոմպոզիտորների
- թե խնդիրներն վերաբերում են ֆինանսական հիմնահարցերին և միությունը հնարավորություն չունի ընդգրկելու նաև սփյուռքահայ կոմպոզիտորներին և որոշել է միայն Հայաստանում իրականացնել այս ծրագիրը՝ տեղի կոմպոզիտորներին խրախուսելու համար:
Չգիտես ինչու հարցերիս պատասխանեց ոչ թե միության նախագահ պարոն Արամ Սաթյանն, այլև երաժշտական խմբագիր Նարինե Մաթևոսյանը, շատ կարճ «սվաղելով», որ՝
Ի պատասխան Ձեր հարցմանը, տեղեկացնում ենք, որ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կազմակերպվող բոլոր փառատոներին կարող են մասնակցել ՀԿՄ անդամներ ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ արտերկրներից:
Պատասխան նամակս չուշացավ:
Ձեր հայտարարության մեջ գրված չէր դա ու սա փաստ է`
Հայաստանի կոմպոզիտորների միության և «Քառորդ Տոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ հայտարարվում է կոմպոզիտորների մրցույթ, որին կարող են մասնակցել ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բնակվող կոմպոզիտորները (տարիքային սահմանափակում չկա): Մրցույթին պետք է ներկայացվի երբևէ չկատարված 8-10-րոպեանոց ստեղծագործություն՝ գրված լարային նվագախմբի…
Ասել կուզի որ գրված չէ 《այնպես էլ արտերկրներից:》Մտածեցի թե նամակից հետո տեքստը խմբագրվել է, բայց ոչ ցավոք սրտի։
Շատ ուրախ եմ որ չեք անտեսում մյուս կոմպոզիտորներին, բայց լավ կլինի ժամանակին գրել և հրապարակել։
Ստացվում է որ Ձեր նամակով կասկածի տակ եք դնում Սփյուռքի մտավորականների 《Հայերենի》 իմացությունը կամ տեսողական գուցե խնդիրներ կան տեղյակ չենք։
Հայտարում եք, որ միության բոլոր անդամները կարող են մասնակցել, բայց գրել եք Ձեր կայքում` կարող են մասնակցել ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բնակվող կոմպոզիտորները։
Ես խնդրել էի տեղեկություն թե քանի կոմպոզիտոր ունի Ձեր միությունն, որ ՀՀ չեն բնակվում։ Փաստացի ոչ մի հարցիս չպատասխանեցիք, գուցե գաղտնի տեղեկություններ են դրանք ու հայ հասարակությանը պետք չեն նման տվյալների հրապարակումը։
Գրել էի նաև որ խորը հիասթափություն ապրեցի առաջին անգամ կոմպոզիտորների միություն դիմելով ու մեր նոր Հայաստանում մնացել են դեռ ՍՄԿԿ֊-ի ու կոմունիզմի սկզբունքներով աշխատող միություններ: Նաև հավելել էի, որ կարող են այլևս իրենց նեղություն չտալ ու չպատասխանել:
Սակայն այսօր (փետրվարի 7 – ին) պատասխան ստացա:
Ձեր իսկ կողմից նախորդ նամակում հարցադրման մեջ գրված է փառատոն բառը: Դուք հարցրել եք փառատոների մասին, պատասխանը գրվել է միության նախաձեռնությամբ կազմակերպվող փառատոների մասին:
Այս նամակում հղում եք անում մրցույթը: Ուրախ ենք, որ հետաքրքրված եք միության գործունեությամբ, կրկնակի ուրախ կլինենք, եթե մամուլում գտնեք այդ նախագծի մասին տեղեկատվություն, որտեղ շարադրված է, որ փառատոնը, որի շրջանակերում անցկացվում է մրցույթը, չի՛ նախաձեռնում միությունը, այլ «Քառորդ տոն» կազմակերպությունը, իսկ միությունը համատեղությամբ կազմակերպում է միայն այդ մրցույթը:
Անդրադառնալով անձնական տվյալների հրապարակմանը, պետք է փաստել, որ տվյալ պահին ՀԿՄ անդամ կոմպոզիտորի կամ երաժշտագետի գտնվելու վայրը հնարավոր կլինի հրապարակել միայն համաձայն ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի:
Այս անգամ գրված չէր Նարինե Մաթևոսյանի անուն, այսինքն անանուն նամակ բայց ՀԿՄ – էլեկտրոնային հասցեից, որն ավելի բարկացրեց, քանզի դիմել էի պաշտոնապես միության նախագահին, պատասխանեց երաժշտական խմբագիրն, այս անգամ էլ անուն չկար, ժողովրդական լեզվով ասած «դե ինչ որ փակ ես ուղարկել, արի բաց ուղարկեմ»: Ստացվում է, որ միության նախագահն իրեն շատ բարձր դասելով Սփյուռքի փոքրիկ երկրի «փոքրիկ» լրագրողին չի էլ նպատակահարմար գտնում պատասխանել, դե «պագոններով» շատ ցածր եմ իրենից ու չնայած սրան կրկին փորձում «սվաղել ու ջրից չոր դուրս գալ»:
Ինչևէ եկեք Հայաստանի սահմաններից դուրս, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ հայ հանճարեղ կոմպոզիտորներին սեփական միության ու անհայտ «Քառորդ տոն» կազմակերպության կողմից արհամարհանքի բոլոր փաստերը ներկայացնենք:
- Թե որքա՞ն անդամ ունի Սփյուռքում բնակվող միությունը չպատասխանեց՝ հիմնվելով ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին: –
-Անդրադառնալով անձնական տվյալների հրապարակմանը, պետք է փաստել, որ տվյալ պահին ՀԿՄ անդամ կոմպոզիտորի կամ երաժշտագետի գտնվելու վայրը հնարավոր կլինի հրապարակել միայն համաձայն ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին, – պատասխանել էին միությունից: Ասել կուզի, որ եթե մեր թերթին օրինակ հաղորդեին որ կա 10 կոմպոզիտոր, ապա սա համարվում է Հայաստանի օրենքների «խստագույն» խախտում այն դեպքում, որ գրեթե յուրաքանչյուր օր երկրի կառավարությունն շատ ավելի կարևոր նույնիսկ Արցախի հետ կապված փաստաթղթեր է գաղտնազերծում, իսկ կոմպոզիտորների միությունը մի թիվ չի ասի: Պատասխանեցի այսպես՝ Ինչ վերաբերում է ՀՀ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին, ես Ձեզանից մի թիվ էի խնդրել, այլ ոչ թե կոմպոզիտորների ցանկն՝ անձնագրային տվյալներով և այլ անձնական տվյալներ: Ես լրագրող եմ աշխատում 1998 թվականից ու շատ եմ ցավոք սրտի նամակներ գրել ու ստացել ՀՀ նախկին իշխանություններից ու ցավում եմ, որ իմ Հայրենիքում կղերա-ֆեոդալական ու կոմունիստական բարքերը դեռ պահպանվում են: 2001թ. – ից ապրելով Իսրայելում, Մերձավոր Արևելքի ամենադեմոկրատական երկրում, որտեղ լրագրողական հետաքննությունների պատճառով երկրի վարչապետներին բանտ են նստեցնում, իմ սիրելի Հայաստանում նոր հեղափոխությունից հետո էլ կառավարման ու թափանցիկության ոլորտում լուրջ բարեփոխումներ չեղան, իսկ ավելի ճիշտ սերնդափոխություն է անհրաժեշտ բոլոր միություններում, որպեսզի խնդիրները համակարգային լուծումներ ստանան: Ինչ վերաբերում է «դրսում» ոչ իր կամքով հայտված հայ մտավորականների նկատմամբ արհամարհանքին՝ սա դատապարտելի է ու տրամաբանորեն անընդունելի:
- Նույն նամակով պատասխանելիս էլ փորձեցին վստահեցնել, որ այս «Քառորդ տոն» կազմակերպությունն է կազմակերպիչը մրցույթի:
– Այս նամակում հղում եք անում մրցույթը: Ուրախ ենք, որ հետաքրքրված եք միության գործունեությամբ, կրկնակի ուրախ կլինենք, եթե մամուլում գտնեք այդ նախագծի մասին տեղեկատվություն, որտեղ շարադրված է, որ փառատոնը, որի շրջանակերում անցկացվում է մրցույթը, չի՛ նախաձեռնում միությունը, այլ «Քառորդ տոն» կազմակերպությունը, իսկ միությունը համատեղությամբ կազմակերպում է միայն այդ մրցույթը, – գրված էր պատասխանում:
Իսկ ես հակադարձեցի թե, շատ պարզ գրված է Հայաստանի կոմպոզիտորների միության և «Քառորդ Տոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ -և վերջ:
Ես կմնամ իմ կարծիքին և ինձ այլևս բառախաղի մեջ մի քաշեք, ես շատ զբաղված ՀՀ և Իսրայելի քաղաքացի եմ ու չեմ պատրաստվում լրագրողական քննություն անցկացնել ու բառախաղերի հետևից վազել:
Փաստն արձանագրեցինք, անցանք առաջ: Որ «Քառորդ Տոն» ՀԿ-ն կազմակերպել է այս մրցույթը Ձեր «դաբռոյով» չի ազատում այդ կազմակերպությանն ևս ՍՓյուռքում ապրող ու ստեղծագործող կոմպոզիտորների նկատմամբ մեր կողմից արձանագրված արհամարհանքից:
Այնպես որ ինչքան էլ փորձեք Ձեր միության վրայից հանել պատասխանատվությունն, չի ստացվելու:
- Իմ խորին համոզմամբ ամենացավալին այս պատմության մեջ ոչ միայն բաձարձակ արհամարհանքն է Սփյուռքում բնակվող ՀԿՄ անդամ կոմպոզիտորների նկատմամբ, այլև մրցույթի ժյուրիի նախագահին՝ մաէստրո Տիգրան Մանսուրյանին այս «տխրահռչակ» մրցույթին «խառնելու» փաստը:
Հարգելի Սփյուռքում գործող մտավորականներ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ ու ոչ անդամ կոմպոզիտորներ ու սիրելի հայրենակիցներ արդեն քանի անգամներ թե հեռուստատեսային հարթակներից, թե տպագիր ու էլեկտրոնային մամուլի էջերից Հայաստանում ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս Հայաստանը «լքածների», «լքողների» մասին հայտարարություններ ու սրա հետ մեկտեղ յուրաքանչյուր պատեհ ու երբեմն նաև անպատեհ առիթներով, խաբելով ու դրամներ կորզելով(Լինսի հիմանդրամ – օրինակ) մեզ հիշում են միայն դրամահավաքների կամ դրամական ծրագրերի ժամանակ:
Մնացած ժամանակ հիմնականում Սփյուռքի գործոնն արհամարհված, անտեսված է եղել տասնամյակներ շարունակ: Սրա վառ ապացույցներից մեկն այն փոքրիկ փաստն է, որ ներկայացրեցինք: Սփյուռքի մտավորականությունը շատ լավ գիտի նախկին Սթյուռքի նախարարության գործունեության մասին, իսկ այսօրվա նոր կառավարությունն էլ նոր շանս է ստացել շտկվելու: Պարոն Զարեհ Սինանյանն ԱՄՆ – ից շատ հզոր փորձով է եկել Հայաստան ու կազմակերպում է աշխատանքները: Հուսալ է մնում, որ մեզ արհամարհելու «դաժան պրակտիկան» ներկայիս կառավարության ուշադրության կենտրոնում կհայտնվի ու մեր համար պայմաններ կստեղծվեն վերադառնալու, բացառությամբ Իսրայելի հայկական համայնքի, ընդհակառակը մեր համայնքը համալրել է պետք ու մենք ողջ համայն հայության աջակցության կարիքն ենք զգում:
Ուրիշ ի՞նչ։
Ոչինչ։
Խնդալու
Կամ լալու կարծեմ պատճառ չի՛ք։—
— Ողջո՜ւյն արխադաշ, լքված կոմպոզիտորներին (ԿՄ)-ին։
— Հաղթանա՜կ գործին տնօրինությանը:(Չարենց ջան մի նեղանա…պետք էր)….
Շնորհակալություն Ձեր իրավունքերին տեր կանգնելու համար հարգելի պարոն Ասլանյան:
Comments are closed.