Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված հուշ-երեկոն Պետախ Տիկվայի «Համայնքների այգում»

0
630
Լուսանկարում՝ ՀՀ դեսպան պրն. Արման Հակոբյանը, հյուպատոս պրն. Նարեկ Ղազարյանն, երկրի կենտրոնական շրջանների հոգևոր հովիվ հայր Գևորգ աբեղա  Հայրապետյան և համայնքային ներկայացուցիչներ ու հյուրեր
Լուսանկարում՝ ՀՀ դեսպան պրն. Արման Հակոբյանը, հյուպատոս պրն. Նարեկ Ղազարյանն, երկրի կենտրոնական շրջանների հոգևոր հովիվ հայր Գևորգ աբեղա  Հայրապետյան և համայնքային ներկայացուցիչներ ու հյուրեր

Ապրիլի 24 – ին երեկոյան 19:00 – ին մեկնարկեց Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված հուշ-երեկոն Պետախ Տիկվայի «Համայնքների այգում»:

Այս անգամ միջոցառումը տեղի ունեցավ Պետախ Տիկվայի քաղաքապետարանի աջակցությամբ, որին ներկա էր անձամբ քաղաքապետ Ռամի Գրինբերգի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը: Մեկ րոպե լռությամբ հավաքվածները հարգեցին Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների և Հայաստանի ու  Արցախի հերոսամարտերում զոհված քաջ հերոսների հիշատակը:

Հրավիրողի իրավունքով ներկաներին դիմեց Պետախ Տիկվայի քաղաքապետ պարոն Ռամի Գրինբերգը՝ կարևորելով հայկական համայնքի և քաղաքապետարանի մոտ երկու տասնամյակ տևող համագործակցությունն ու հուշարձանի կառուցումն այս հայաշատ քաղաքում:

Այդ հուշ երեկոյին մասնակցում են Իսրայելում նորանշանակ ՀՀ  արտակարգ ու լիազոր  դեսպան պարոն Արման Հակոբյանը, հյուպատոս պարոն Նարեկ Ղազարյանը, Պետախ Տիկվայի քաղաքապետարանի աբսորբցիայի տնօրեն տիկին Ռայա Լայխտմանովն, քղաքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատուներ ու հյուրեր, երկրի կենտրոնական շրջանների հոգևոր հովիվ հայր Գևորգ աբեղա  Հայրապետյանն ու Հայֆայի և  հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանը: Ցավոք Երուսաղեմից այս տարի պատվիրակություն չէր ժամանել, քանզի նույն ժամին հուշ-երեկո անցկացվում էր նաև այնտեղ:

Տիկին Լայխտմանովը շատ կարևոր էր համարում համայնքի ու քաղաքապետարանի աբսորբցիայի բաժնի երկու տասնամյակ շարունակվող համագործակցությունն ու նաև համայնքին ցուցաբերվող աջակցությունն, որի վառ ապացույցը հայկական կիրակնօրյա դպրոցի գործունեությունն է ու տարվա կտրվածքով կազմակերպվող համերգները, ցուցահանդեսներն ու զանազան միջոցառումները:

Առաջին անգամ երկրի կենտրոնի հայությանն իր խոսքով դիմեց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան պարոն Արման Հակոբյանն եբրայերեն լեզվով: Իրոք հաճելի անակնկալ էր ներկաների համար նրա եբրայերենով ելույթն, որի ժամանակ նա շնորհակալություն հայտնեց քաղաքապետին համայնքին աջակցելու համար և հույս հայտնեց որ հարաբերությունները երկու երկու երկրների միջև էլ ավելի կսերտանան:

Ելույթներ ունեցան նաև  տեղի համյնքային պատասխանատուններն ու երկրի կենտրոնական շրջանների հոգևոր հովիվ հայր Գևորգ աբեղա  Հայրապետյանն և Հայֆայի և  հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանը:

Չափազանց հուզիչ էր հայկական դպրոցի աշակերտների ելույթները:

Հայ ժողովրդի մշակույթը մարդկային մշակույթային քաղաքակրթության մի յուրահատուկ մաս է կազմում ու ցանկացած հայկական միջոցառում միշտ համեմված է լինում մշակույթային իսկական իրադարձությամբ, որին ականատես եղան ներկաները: Հայկական համերգի  ժամանակ ելույթ ունեցան Իսրայելում հայտնի  երգիչ, Թել Ավիվի – Հաբիմա, Հայֆայի և Հրեական թատրոնների դերասան – մեներգիչ  ու երգահան Աշոտ Գասպարյանը,  հայկական դուդուկի վարպետ, երաժիշտ Իլյա Մազիան ու հայտնի դաշնակահար Առնոն Զիվը:

Ծրագրում հնչեցին հայկական դասկան  ու ժողովրդական երգեր, Կոմիտաս և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: