«Իսրայելահայեր» յութուբյան նոր ալիքն այսօր հրապարակեց իր նոր վերլուծությունը տարածաշրջանային մի կարևոր իրադարձության մասին: Խոսքը 15 –ամյա դադարից հետո Իսրայել ժամանած Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այցին է վերաբերում: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն մայսի 24-ից սկսել էր իր երկօրյա պաշտոնական ացն Իսրայել: Մինչ այդ սակայն պատմական որակվեց Թուրքիայի նախագահի հրավերքով մարտին Անկարա մեկնած Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի այցը: 2008թ. –ից ի վեր սա առաջին պաշտոնական հրավերքն էր Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի: Ներկայացնելու ենք նաև մի շատ հետաքրքիր թեմա. Իսրայելի պաշտպանության բանակն հակաօդային պաշտպանության իր համակարգը համալրեց լազերային առաջին զենքով, որ ստացել է «Երկաթյա ճառագայթ» անվանումը: Հայկական իրականաության մեջ մենք առաջինը ներկայացնելու ենք այս զենքի մասին որոշակի ունեցած տեղեկություններ:
Գլխավոր Էջ ԼՈՒՐԵՐ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Իսրայելում և Իսրայելն աշխարհին ներկայացրեց իր առաջին լազերային...