Հուլիսի 13 – 15 –ը Ջո Բայդենն այցելեց Իսրայել և Պաղեստին, հանդիպեց Երուսաղեմի Հայոց պատրիարքի հետ Բեթղեհեմում

0
1350

Առանձնահատուկ սպասելիքներ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Իսրայել և Պաղեստին կատարած այցելություններից թե Իսրայելյան և թե Պաղեստինյան քաղաքական շրջանակները չունեին: Հուլիսի 13 – ին Միացյալ Նահանգների նախագահին դիմավորեցին օդանավակայնում Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Յաիր Լապիդը, նախկին վարչապետ Նավտալի Բենեթն ու Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը: Նա միայն բարևեց օդանավակայան եկած  ընդդիմության առաջնորդ, «Լիքուդ» կուսակցության ղեկավար ու նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուին և առանձնազրույց չունեցավ այդ պահին նրա հետ:

ԱՄՆ – նախագահի ինքնաթիռը վայրէջք կատարեց Բեն Գուրիոնի անվան օդանավակայանում (Իսրայելի կառավարության մամլո գրասենյակ)՝

Օդանավակայանում ելույթներից հետո պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ ԱՄՆ պատվիրակությունը պարոն Բայդենի գլխավորությամբ ծանոթացավ Իսրայելյան ժամանակակից ՀՕՊ համակարգերի հետ, որոնք համատեղ ամերիկա-հրեական ռազմական արդյունաբերության արգասիքներն են ու նաև մասամբ ամերիկյան ֆինանսավորմամբ են ստեղծվել: Խոսքը «Խեց – 3», «Խեց – 4» մեծ հեռահառություն ունեցող հրթիռներին էր վերաբերում, «Երկաթյա գմբեթ» ցածր ու միջին հեռահարության ՀՕՊ հրթիռային համակարգին  և  իհարկե «Երկաթյա ճառագայթ» նոր լազերային համակարգին:

ՈՒշագրավն այն է, որ ես միակ հայ լրագրողն էի, որ պատիվ ունեցա ԱՄՆ – ի նախագահ Բարակ Օբամային օդանավակայանում դիմավորել ու նրան ևս ՀՕՊ համակարգերնն էին ցույց տվել՝ հանձինս «Երկաթե գմբեթ» նոր համակարգի: Ասել կուզի կարծես թե ավանդույթ է դարձել ԱՄՆ նախագահներին այդ հրթիռները ցույց տալը:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն հայտարարել էր, որ Սպիտակ տան ղեկավարը չի պատրաստվում որև խաղաղության նոր նախաձեռնությամբ հանդես գալ, ուղղակի խրախուսելու է կողմերին խաղաղության ուղղությամբ շարժվելու: Իսրայելում հանդիպումների մեխը Իրանի միջուկային ծրագրին էր վերաբերում: Ի տարբերություն Դոնալդ Թրամփի, պարոն Բայդենն իր աշխատակազմով հաշվարկելով ներկա մարտահրավերները, մի կողմից դեմ է Իրանական ռազմական միջուկային ծրագրին, սակայն մյուս կողմից հանդես է գալիս պատժամիջոցների վերացման ու Իրանում առավել լիբերալ ուժերի իշխանության գալու հեռանկարներին, որը հնարավորություն կտա ի հակակշիռ ռուսական նավթի Իրանական նավթը բերել Եվրոպա, որն բավական կլիցքաթափի լարվածությունը: Մեզ համար միանշանակ դրական է ԱՄՆ-ի նման դիրքորոշումն, որը Հայաստանը տարածաշրջանում կարող է դարձնել բավական լուրջ ծանրակշիռ պետություն ու տրանզիտային կայուն երկիր:

Իհարկե Իսրայելը դեմ է Բայդենի վարչակազմի նման դիրքորոշմանն ու Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Յաիր Լապիդն այսօր հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահին հստակ փոխանցվել է իրենց դիրքորոշումը թե’ քաղաքական և թե’ ռազմական դաշտում Իրանի միջուկային զենքի ստեղծման դեմ հնարավոր գործողությունների մասին:

Նույն օրը հուլիսի 13 – ին պարոն Բայդենն այցելեց Յադ Վաշեմ Հոլոքոստի ինստիտուտ-թանգարան և ծաղկեպսակներ դրեց ի հիշատակ 6 մլն. անմեղ զոհերի:

Հուլիսի 14 – ին ԱՄՆ նախագահը հանդիպեց Իսրայելի վարչապետի պաշտոնակար Յաիր Լապիդի հետ, որից հետո պաշտոնական մամլո ասուլիս տեղի ունեցավ: 200 – ից ավելի լրագրող էր հավատարմագրվել ու ինչպես նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի ժամանակ էր կազմակերպվել, հատուկ տարածքներ էին հատկացվել առցանց տարբերակով բոլոր հանդիպումներին հետևելու համար և հնարավորություն էր ընձեռնվել   նաև ներբեռնել հատուկ սերվերներից բոլոր միջոցառումների ձայնագրություններն:

Այնուհետև նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրին ընդունեց Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը:

Նաև համահրեական խաղերի՝ «Մաքաբիադայի»  բացմանը ԱՄՆ նախագահը մասնակցեց ու հանդիպեց ավելի քան 250 ազգությամբ հրեա, ամերիկացի սպորտսմենների հետ:

Հուլիսի 15 – ին առավոտյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելեց Պաղեստին ու Բեթղեհեմում հանդիպեց Պաղեստինյան ինքնավար մարզի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ:

Ամենաուշագրավը սակայն մեզանում Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար կատարած նրա այցելությունն էր, հանդիպումները քրիստոնեական իրավատեր հարանվանությունների ղեկավարների՝ Հունաց պատրիարքի,  Լատինաց քուստոսի և Երուսաղեմի Հայոց պատրիարքի հետ:

Ականատեսների փոխանցմամբ պարոն Բայդենն աչքի է ընկնում չափազանց համեստությամբ ու առանձնահատուկ գրավիչ, իրեն ձգող բնավորության գծեր ունի: Նա հրաժարվել էր բոլոր խոշոր ճաշկերույթներից Իսրայելում, որին ցանկություն էին հայտնել մասնակցելու կառավարության գրեթե բոլոր բարձրաստիճան ղեկավարներն ու պաշտոնյաները:

Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում նրան դիմավորելուց հետո հոգևոր պետերը ուղեկցել էին  դեպի Սուրբ ծննդյան տաճարի խորան, որտեղ  հուզիչ էր նրա ծնկաչոք աղոթելն, որպես հասարակ մի ուխտավոր այլ ոչ թե աշխարհի ամենահզոր գերտերության ղեկավար:

Պաղեստինի պետական հեռուստատեսություն՝

Պաղեստինի պետական հեռուստատեսություն՝

https://youtu.be/TH5SPY6-h2w

Բեթղեհեմում սկզբում նրա հետ հանդիպել էր Հունաց պատրիարքն ու խորանի դիմաց աղոթելուց հետո նախագահին ուղեկցեցին տաճարի մեջ գտնվող հայկական մասնաբաժին ու եկեղեցի, որտեղ նա  հանդիպեց Երուսաղեմի Հայոց պատրիարք, Ամենապատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Երուսաղեմի հայկական պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի տեղեկացմամբ, մեր պատրիարքն առանձնազրույցի ժամանակ առանձնահատուկ շնորհակալություն էր հայտնել նրան Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար, ներկայացրել էր Սուրբ հողում հայկական իրավունքներն ու պատմել մեր ներկայության և ժառանգության մասին: Միացյալ նահանգների նախագահ Ջո Բայդենին ներկայացվել էր նաև հայկական ու քրիստոնեական եկեղեցիների առկա հիմնախնդիրներն:

Այցելության առթիվ պատրիարք սրբազանը տիար Բայդենին նվիրել էր հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ:


Խմբագրության կողմից:

Մեզ համար չափազանց կարևոր էր Երուսաղեմի Հայոց պատրիարքի առանձնազրույցը հայասեր նախագահի հետ ու տողատակերից կարելի է կարդալ, որ ներկայացնելով Իսրայելում  իրավատեր պատրիարքությունների խնդիրներն Իսրայելյան կառավարության հետ, սա յուրահատուկ ու «առձեռն մեսիջ» կարելի է համարել գերտերության ղեկավարին, ով գուցե շատ դեպքերում առանձնապես չի տեղեկացվում քրիստոնեական եկեղեցիների նկատմամբ իրականացվող զանազան ճնշումների ու իրավունքների սահմանափակումների մասին: Թե’ ԱՄՆ կոնգրեսում և թե’ Սենատում շատ հրեա-ամերիկացիներ կան ու դժվար է ասել, թե որքանով են ամերիկյան նախագահները տեղեկացված: ժամանակ առ ժամանկ ծագած խոշոր հիմնախնդիրների ժամանակ իրավատեր պատրիարքները նամակներով դիմում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու գրեթե բոլոր խոշոր քրիստոնեական պետությունների ղեկավարներին՝ խնդրելով նրանց անմիջական ազդեցություն և ճնշում բանեցնել Իսրայելյան կառավարության վրա՝ այս կամ այն քրիստոնեական իրավունքը սահմանափակելու և համայնքապատկան հողերը «կանաչ գոտիներ» հռչակելու և այնուհետև յուրացնելու հրեական քաղաքականության դեմ:

«Ամերիկայի ձայնին» տրված հարցազրույցի ժամանակ հայր Կորյունը պատմել էր, որ մոտ մեկ րոպեի չափով առանձնազրույց է ունեցել պարոն Բայդենի հետ՝ տեղեկացնելով, որ նա Հայոց Ցեղասպանությունից վերապրած հայերի թոռ է ու շնորհակալություն էր հայտնել Հայոց Ցեղասպանության ճանաչման համար ու անձնական խնդրանքով էր դիմել նրան Հայաստանի Հանրապետության ներկայիս վիճակի հետ կապված: Որքան, որ նրա հարցազրույցը թույլ է տալիս վերլուծել, կարելի է տողատակերից հասկանալ, որ մեր հարգարժան դիվանապետը խնդրել էր ապավինել ու տեր կանգնել մեր պետությանը: Պատասխանի մասին հայր Կորյունը սիրալիորեն չասած, խոստանալով չակերտները բացել հետագայում: Իր ստացած տպավորությամբ, պարոն Բայդենը հանդիսանալով հզոր գերտերության առաջնորդ իսկական մեծություն էր իր համեստությամբ ու հատկապես իր հայասերությամբ:

Աղբյուրները՝ Իսրայելի կառավարության մամլո գրասենյակ

Երուսաղեմի պտրիարքարանի դիվանապետի ֆեյսբուքյան գրառումն ու հարցազրույցը «Ամերիկայի ձայն» հեռուստատեսությանը

Պաղեստինի պետական հեռուստատեսություն