«Իսրայելահայեր» յութուբյան նոր ալիքն այսօր հրապարակեց իր նոր վերլուծությունը տարածաշրջանային մի կարևոր իրադարձության մասին:
Խոսքը հուլիսի 13 – 15 – ն Իսրայել ու Պաղեստին ժամանած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցելությանն է վերաբերում: Հայկական իրականության մեջ նման քաղաքական գործչի ու անձնավորության այցն ու հանդիպումը քրիստոնեկան իրավատեր հարանվանությունների ղեկավարների ու առանձնապես Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի մեջ գտնվող հայկական եկեղեցում հանդիպումն Երուսաղեմի Հայոց պատրիարք, Ամենապատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ մնաց կարծես թե ստվերում ու մատների վրա կարելի է հաշվել այն լրատվամիջոցները Հայաստանում, որոնք անդրադարձան ԱՄՆ նախագահի հանդիպումներին:
Մեզ՝ հայերիս համար, ամենաուշագրավը սակայն մեզանում Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար կատարած նրա այցելությունն էր, հանդիպումները քրիստոնեական իրավատեր հարանվանությունների ղեկավարների՝ Հունաց պատրիարքի, Լատինաց քուստոսի և Երուսաղեմի Հայոց պատրիարքի հետ:
Մանրամասները դիտեք մեր յութուբյան հաղորդման մեջ: