Օգոստոսի 27 – 28 – ը Բատ Յամում անցկացված լողափնյա սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը հանդես եկավ պատվով

0
818

Լողափնյա սամբոյի աշխարհի առաջնության բացումն ու առաջին գոտեմարտերն տեղի ունեցան օգոստոսի 27-ին Բատ Յամի Ռիվիյերա լողափին: Մարզական միջոցառմանը մասնակցում էին աշխարհի 5 մայրցամաք ներկայացնող 15 երկրների սաներ: Առաջնության առաջին օրը անհատական մրցաշարերում խաղացվել էր մեդալների 8 հավաքածու: Մրցաշարի ընդհանուր գործընկերը «Ռոսնեֆտն» էր: Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի, Բելգիայի, Դոմինիկյան Հանրապետության, Ֆրանսիայի, Իսրայելի, Ղազախստանի, Մարոկկոյի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Սերբիայի, Տաջիկստանի, ԱՄՆ-ի, Ուզբեկստանի մարզիկները: ՖԻԱՍ-ի գործադիր կոմիտեի որոշման համաձայն՝ Ռուսաստանից մարզիկները մրցում էին միջազգային ՍԱՄԲՈ ֆեդերացիայի (FIAS) դրոշի ներքո:

FIAS – ի թիմը անհատական մրցաշարում դարձել է առաջնության հաղթող՝ նվաճելով 4 ոսկե մեդալ, երեք ոսկե մեդալներ բաժին հասան Ռումինիայի հավաքականին, իսկ մեկ ՝ Ղազախստանի հավաքականին:

Աշխարհի առաջնությանը Հայաստանի Հանրապետության հավաքականը ներկայացել էր բավական ներկայացուցչական կազմով՝ Երեք միջազգային կարգի սպորտի վարպետների մասնակցությամբ՝ 88 կգ և ավելի ծանր քաշում հանդես եկող միջազգային կարգի սպորտի վարպետ, Աշխարհի գավաթի, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Դավիթ Գրիգորյանը,  միջազգային կարգի սպորտի վարպետ 88 կգ ծանր քաշային կարգում հանդես եկող, սամբոյի Եվրոպայի առաջնության և Աշխարհի առաջնության հաղթող, Վահագն Չալյանը, 58 կգ քաշային կարգում հանդես եկող, Եվրոպայի առաջնության հաղթող, սպորտի միջազգային վարպետ Դավիթ Հովսեփյանը:

Անհատական մրցույթների ժամանակ` 58կգ քաշային կարգում  Դավիթ Հովսեփյանն և 88կգ-ից ավելի  քաշային կարգերում հանդես եկող Դավիթ Գրիգորյան զբաղեցրեցին պատվավոր 3-դ տեղը։

Թիմային մրցաշարում հաղթողներ դարձան FIAS – ի  դրոշի ներքո հանդես եկող սամբիստները: Վերջին խաղում նրանք ուժեղ էին ռումինական թիմից:

Օգոստոսի 27 – 28 – ը  Բատ Յամում անցկացված լողափնյա սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը գրավեց երրորդ պատվավոր տեղը: Թիմային հաշվարկով մեր հավաքականը հետևում թողեց մեկ տասնյակից ավելի երկրներ ներկայացնող թիմերին: Երրորդ տեղը մեր հավաքականը կիսեց Իսրայելի թիմի հետ: Թիմային հաշվարկում թիմերը ներկայանում էին 5 մարզիկով, սակայն Հայաստանի հավաքականը չունենալով աղջիկ սամբիստներ հանդես եկավ  միայն երեք մարզիկով: Կիսաեզրափակիչում մեր թիմը զիջեց FIAS – ի դրոշի ներքո հանդես եկող թիմին:

Երրորդ տեղի համար Հայաստանի հավաքականը գոտեմարտեց Հոլանդիայի թիմի հետ, ովքեր ներկայացել էին ամբողջ կազմով, իսկ Հայաստանի հավաքականը չունենալով ամբողջական կազմ պայքարը սկսեց 2:0 հաշվով: Մեր դյուցազունները տանելով երեք մաքուր հաղթանակ 3:2 հաշվով հաղթեցին Հոլանդիայի թիմին և դարձան աշխարհի առաջնության թիմային հաշվարկով բրոնզե մեդալակիրներ:

Մեր հավաքականը գլխավորում էին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ –ի փոխնախարար, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Դանիելյանն, թիմի մարզիչ Հայաստանի վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանն  և միջազգային կարգի  մրցավար Ազատ Անդրյանը:

Օգոտոսի 26- ին մինչ աշխարհի առաջնության մեկնարկը մեր ՀՀ – ից ավելի ճիշտ Արցախի Հանրապետությունից ժամանած սամբոյի թիմի մարզիկներին, մարզիչներին և պատվիրակության անդամներին ընդունել էր Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը: Մեր պատրիարքը խրախուսելով հայ մարզիկներին հաջողություններ էր մաղթել նրանց ապագա ելույթներում:

Բատ Յամ քաղաքում հայ մարզիկների ելույթները դիտելու համար շատ հայ երկրպագուներ էին ժամանել Իսրայելի տարբեր քաղաքներից: Իսրայելում Հայաստանի Հանրապետության հյուպատոս պարոն Նարեկ Ղազարյանն էր սիրով ժամանել Բատ Յամ ու հետևում էր հայ միջազգային կարգի սպորտի վարպետների գոտեմարտերին:

Մեր խմբագրությունը իր խորին երախտագիտությունն է հայտնում Հայաստանում ազգային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ, «Կոխ» ըմբշամարտի միջազգային զարգացման ծրագրերի նախագահ, ձյուդոյի և սամբոյի միջազգային կարգի մրցավար Սերոբ Անդրեասյանին՝ Իսրայելում մեր հավաքականին դիմավորելու և բոլոր կազմակերպչական հարցերում աջակցելու համար: Նրա շնորհիվ բազմաթիվ հայ երկրպագուներ մասնակցեցին և աջակցեցին մեր թիմին:

Աղբյուրներ՝ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայք, ՀՀ սամբոյի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջ