Հրեա ծայրահեղականնեը փորձել են իջեցնել Հայկական դրոշները պատրիարքարանի տանիքից

0
235

Հունվարի 28-ի ուշ երեկոյան, երկու հրեա ծայրահեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել էին խոչընդոտել երթևեկությանն, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարվածել էին աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային: Հայ երիտասարդները մեքենայից իջնելով քաղաքավարի խոսել ու հարցրել են. «Ինչո՞ւ եք հարվածում մեքենային, սա մեր թաղամասն է, մենք աշխատանքից տուն ենք վերադառնում: Մենք հարգում ենք հրեաներին ինչո՞ւ եք այսպիսի բաներ անում, մենք ձեզ ի՞նչ ենք արել»:

Հրեա ծայրայեղականներից մեկը սկսել էր բղավել. «Դուք այստեղ թաղամաս չունե՛ք: Սա մե՛ր երկիրն է, գնացեք մեր երկրից»:

Եվ երբ հայ երիտասարդները ասել են. «Սա նաև մե՛ր երկիրն է, մեր տունը այստե՛ղ է, մենք այստե՛ղ ենք ծնվել, ուրիշ տեղ չունենք գնալու», մյուս ծայրահեղականը արցունքաբեր գազ էր փչել հայ երիտասարդի աչքերին ու երկուսով փախուստի էին դիմել: Հայ երիտասարդները փորձել էին հետապնդել վերջիններիս, որպեսզի ոստիկաններին հանձնեն, սակայն արցունքաբեր գազի ազդեցութիւնը թույլ չի տվել ու հայ երիտասարդին, ընկերը տեղափոխել էր հիվանդանոց:

Հիվանդանոցից վերադառնալուց հետո, հայ երիտասարդները բողոք էին ներկայացրել ոստիկանությունն: Ոստիկանները հայնտաբերել էին երկու հրեա ծայրահեղականներին ու ձերբակալել նրանց: Նրանցից մեկին լուսաբացին ազատ էին արձակել, իսկ արցունքաբեր գազ փչողը դեռ ձերբակալված է:

Այս դեպքից մեկ ժամ անց, հրեա ծայրահեղականների մի ուրիշ խումբ «Լացի պատ» գնալիս, անցնելով Պատրիարքարանի փողոցով՝ փորձել են մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի խաչակիր և Հայաստանի Հանրապետության դրոշները: Այդ պահին վանքի դիմաց կանգնած հայ երիտասարդները նկատելով այդ՝ մոտեցել և արգելել էին հրեայ ծայրայեղականների գործողությունները, վերջիններս փախել էին և շուտով վերադարձել ավելի փոքր խմբով, այս անգամ դիմակավորված:

Դիմակավոր ծայրահեղականները նորից փորձել էին կռիվ հրահրել, հայ երիտասարդների ուղղությամբ օդում արցունքաբեր գազ էին փչել, հայհոյել հայերին ու փախել ոստիկանութեան ուղղութեամբ: Հայ երիտասարդները հետապնդել էին նրանց, և երբ վերջիններս տեսել էին, որ հայերը հետապնդում են իրենց՝ բղավել էին են. «Տեռորիստական հարձակո՜ւմ, տեռորիստական հարձակո՜ւմ»

Ոստիկանները կարծելով, որ հրեա ծայրահեղականների բղավոցները ճիշտ են՝ փակել են հայ երիտասարդների ճանապարհը, զենքերը պահելով նրանց վրա՝ ծեծի էին ենթարկել մի քանիսին, և նրանցից Գևորգ Քահկէճեանին ձերբակալելով՝ տարել էին ոստիկանություն, այն մեղադրանքով թե վերջինս հարձակվել էր ոստիկանի վրա, որն իրականության հետ որևէ աղերս չունի:

Գևորգ Քահկէճյանին մի գիշեր պահել էին ոստիկանությունում, հաջորդ օրը՝ հունվարի 29-ին, կեսօրից հետո, Պատրիարք Սրբազան  անմիջական միջամտությամբ ու դատարանի որոշմամբ Գևորգ Քահկէճյանը ազատ էր արձակվել և նա դատապարտվել էր  20-օրյա տնային կալանքի: Եվ քանի որ Գևորգն ուներ մարմնական վնասվածքներ, վանքի փաստաբանի միջնորդությամբ ոստիկանությունը թույլ էր տվել, որ վերջինս բժշկական հետազոտություն անցնի:

Շատ հարցեր են այստեղ առաջանում Երուսաղեմի հին քաղաքաի ոստիկանությանն ուղղված: Նախ ինչ՞ու են ոստիկանները դիմակավորված մարդկանց հետևից վազելու փոխարեն հարձակվել դիմակավորներին հետապնդող հայերի վրա ու կադրերից տեսնում եք թե ինչպես են ոստիկանները հարվածում գետնին տապալած հայ երիտասարդներին ու ինչպիսի դաժանությամբ, էլ չենք խոսում անհամաչափ ուժ օգտագործելու փաստը:

Հետևությունները թողնում ենք Ձեզ:

Հաղորդման աղբյուրը՝ Երուսաղեմի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանի ֆեսբուքյան էջից