Երկուշաբթի, փետրվարի 6-ին, Երուսաղեմի Հայոց պատրիարքարան այցելեց Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովը և հանդիպում ունեցավ Ն.Ա.Տ. Նուրհան Պատրիարք Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում Պատրիարք Սրբազան Հայրը դեսպանին խնդրեց, որ իր խնդրանքը փոխանցի Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նրա անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքն և Ադրբեջանից մայր հայրենիք վերադարձվեն մեր ռազմագերիները: